Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն պատրաստի կերակուրներին ավելացնելու համար, յուրաքանչյուր բաժնին 5 գ-ից ոչ ավելի։

Պիտի բացառվեն ձավարեղենը, մակարոնը, տապակած կարկանդակը, շաքարը, մեղրը, մուրաբան, կոմպոտը, խաղողը, ձմերուկը, ադամաթուզը, թուզը, ինչպես նաև համեմունքները, ապուխտը, մարինադը, թթուն, կծու և թթու ուտելիքը։

№ 9 սննդակարգ նշանակվում է շաքարախտի դեպքում։ Սննդի օրաբաժնում սահմանափակ է ածխաջրերի և ճարպերի քանակը։ Սննդի օրաբաժնի քիմիական կազմը հաշվարկվում է հատուկ աղյուսակներով, որոնք տալիս է բուժող բժիշկը։ Սննդի խոհարարական մշակումը կամայական է։ Սնունդը պետք է ընդունել առնվազն օրը 4 անգամ։ Մթերքի քանակը, օրական օգտագործման չափը որոշվում են ըստ ածխաջրերի, ճարպերի կալորիականության բժշկի սահմանած քանակի և չափի։ Խորհուրդ է տրվում շաքարի փոխարեն օգտագործել քսիլիտ, սորբիտ։ Շաքարախտով հիվանդների համար արտադրվում է զգալի քանակությամբ թեփ պարունակող հատուկ հաց։ Կարտոֆիլը, գազարը, ճակնդեղ, շաղգամը և մեծ քանակությամբ ածխաջրեր պարունակող այլ բանջարեղեն կարող են սննդի մեջ օգտագործվել միայն խոհարարական հատուկ մշակումից հետո։ Բանջարեղենը նախապես մանրում են, ապա 8-12 ժամ թողնում սառը ջրում, որը մի քանի անգամ փոխում են։ Այսպիսի մշակման շնորհիվ օսլայի զգալի մասը հեռացվում է։ Բացի շաքարից, բացառվում են նաև մեղրը, մուրաբան, խաղողը, թուզը, ձմերուկը։

№ 10 սննդակարգ նշանակվում է սիրտանոթային համակարգի, երիկամների որոշ հիվանդությունների դեպքում։ Խստորեն սահմանափակվում է կերակրի աղի և հեղուկների օգտագործումը։ Ուտելիքը եփվում է կամ պատրաստվում գոլորշու վրա և մատուցվում առավելապես չմանրած տեսքով։ Կերակուրը տապակելն արգելվում է։ Անալի կերակուրների համը լավացնելու համար խորհուրդ է տրվում ավելացնել շաքար, մեղր, կիտրոն, կիտրոնի հյութ, կիտրոնաթթու, պոմիդորի թանձր հյութ, վանիլին, դարչին, մեխակ։ Սննդի օրաբաժինը պարունակում է 80 գ սպիտակուցներ, 70 գ ճարպեր, 350-400 գ ածխաջրեր, 3 գ կերակրի ադ (միայն կերակուրների մեջ)։ Բժշկի թույլտվությամբ պատրաստի կերակուրներին կարելի է ավելացնել 5 գ-ից ոչ ավելի աղ, հեղուկ օգտագործել 0,8 լ-ից ոչ ավելի։

Թույլատրվում է օգտագործել նույն մթերքն ու ճաշատեսակները, ինչ № 5 սննդակպրգի դեպքում, սակայն քիչ քանակությամբ, միսն ու ձուկը օրը 2 անգամից ոչ հաճախ։ Ավելացվում է կալիումի աղերով հարուստ մթերքի քանակը (չամիչ, ծիրանի չիր, թուզ, կարտոֆիլ, կաղամբի հյութ)։

№ 5 սննդակարգի սահմանափակումներին ավելանում են խորտիկները, աշորայի հացը, կաղամբը և դրանից պատրաստված ուտելիքը։

№ 11 սննդակարգ նշանակվում է տուբերկուլոզի և թոքերի թարախային հիվանդությունների դեպքում, երկարատև ու ծանր հիվանդությունից (հյուծվածություն, սակավարյունություն ևն) ապաքինվելու ժամանակաշրջանում։ Ուժեղ սնունդով ապահովելու նպատակով ավելացվում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, կալցիումի և ֆոսֆորի աղերի քանակը։ Օրաբաժնում կենդանական ծագում ունեցող սպիտակուցների գերակշռությունը ձեռք է բերվում գլխավորապես կաթնամթերքի հաշվին։ Ճաշացուցակում պետք է տեղ գտնեն այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են վիտամիններ, առաջին հերթին C վիտամին (բանջարեղեն, միրգ, մասուրի եփուկ), B խմբին պատկանող վիտամիններ (լյարդ, խմորիչով ըմպելիք), կալցիումի (կաթնաշոռ, պանիր) և ֆոսֆորի (հիմնականում ձուկ) աղեր։ Ախորժաբերության համար խորհուրդ է տրվում օգտագործել կծու, թթու, աղի կերակուրներ և համեմունք։ Սննդամթերքի ընտրության և խոհարարական մշակման հարցում սահմանափակումներ չկան։ 40 տարեկանից բարձր հիվանդներին ուժեղ սնունդը թույլատրվում է միայն հյուծվածության դեպքում՝ սահմանափակելով սագից, ոչխարի և խոզի յուղոտ մսից պատրաստված կերակուրների օգտագործումը։ Խորհուրդ է տրվում սնունդն ընդունել առնվազն օրը 4 անգամ։ Սննդի օրաբաժինը պարունակում է 120 գ սպիտակուցներ, 120 գ ճարպեր, 500 գ ածխաջրեր, 1,6-2 գ կալցիում, 1,6-2 գ ֆոսֆոր։

Սննդի օրաբաժնի քանակական սահմանափակումները լայնորեն կիրառվում են Բ. ս-ի մեջ, այսպես կոչված, բեռնաթափման օրերի ձևով։ Այդ օրերին օգտագործվում է մի տեսակի մթերք (օրինակ, խնձոր, կաթնաշոռ, կաթ)՝ որոշակի քանակությամբ։ Բեռնաթափման օրերն անցկացվում են միայն բժշկի նշանակմամբ։ Սննդի քանակի կտրուկ պակասեցումը թույլատրվում է բացառիկ դեպքերում, այն էլ հիվանդանոցային պայմաններում և բժշկի մշտական հսկողությամբ։ Դա վերաբերում է նաև լրիվ քաղցած մնալուն, որն օրգանիզմի համար խիստ վնասակար է և կարող է առաջ բերել տարբեր օրգանների ֆունկցիաների էական, երբեմն անդառնալի փոփոխություններ (օրինակ, լյարդի, գլխուղեղի ևն)։ Առանձնապես վտանգավոր է քաղցով ինքնաբուժումը, հատկապես մարմնի զանգվածը պակասեցնելու նպատակով։ Այն աղավաղված սննդի ամենավնասակար ձևերից մեկն է, որը Բ. ս-ի հետ ոչ մի ընդհանուր բան չանի։

ԳԵՂՁԱՆՄԱՆՆԵՐ, ադենոիդներ, չափից ավելի մեծացած (հիպերտրոֆիկ) քիթըմպանային նշագեղձերը։ Ավելի հաճախ նկատվում են 3-10 տարեկան երեխաների մոտ, բայց կարող են զարգանալ նաև երեխայի կյանքի առաջին տարիներին, ինչպես նաև սեռական հասունացումից հետո։ Գեղձանմանների առաջացմանը նպաստում են նաև քթի և քիթըմպանի բորբոքային ռեակցիաներ առաջացնող վարակիչ հիվանդությունները (կարմրուկ, կապույտ հազ, դիֆթերիա, քութեշ, գրիպ և այլն), ինչպես նաև վերին շնչուղիների քրոնիկական բորբոքային հիվանդությունները։

Գեղձանմանները պարբերաբար կամ մշտապես խանգարում են քթային շնչառությունը, նկատվում է քթից առատ արտադրություն, որը հաճախ հոսում է դեպի քիթըմպան։ Երեխաները քնում են բերանը բաց, խռմփացնում, քունն անհանգիստ է, հաճախ առաջանում են շնչահեղձության նոպաներ։ Գեղձանմանների առկայությունը երբեմն ուղեկցվում է լսողության թուլացմամբ, հատկապես հարբուխի սրացման ժամանակ։ Լսողության պարբերաբար թուլացումը, վատ քնի հետևանքով առաջացած թորշոմածությունը, հանգեցնում են ցրվածության և անուշադրության, որոնք հաճախ մտավոր թերզարգացման պատճառ են դառնում։ Կրծքի երեխաների գեղձանմանները դժվարացնում են ծծելու պրոցեսը և հանգեցնում թերսնման ու ֆիզիկական թերզարգացման։ Գեղձանմաններն այդ տարիքում կարող են նաև բրոնխաբորբերի