Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փակած հատերի թվով հանգուցահատեր վերցնում և շարունակում հյուսել։

Ուղղաձիգ մերակ (նկ. 18)։ Մի կողմը հյուսում են կոճակի տրամագծին համապատասխան։ Աջ շյուղով այնքան պարուրահատ են վերցնում, որքան «ծամիկ» կամ հանգույց է ստացվել մերակի հյուսած կողմի եզրին։ Մյուս կողմը հյուսելիս վերջին հատը և առաջին պարույրը միասին են վերցնում, հյուսում մինչև մերակի հյուսած կողմին հավասարվելը, որից հետո աշխատանքը շարունակում իր ընթացքով։

Կարճացրած շարքերով մասնակի հյուսման դեպքում հատերի թիվը գործվածքի եզրից դեպի կենտրոն նվազում է, իսկ երկարացրած շարքերով հյուսելու դեպքում՝ կենտրոնից դեպի եզրերն ավելանում։

Կարճացրած շարքեր (նկ. 19)։ Երբեմն անհրաժեշտ է լինում պատրաստի գործվածքի մի կողմը մյուսից երկար անել կամ տարբեր երկարության դետալները միացնել։ Նման դեպքերում հյուսում են կարճացրած շարքերով, շարքի վերջին 5-6 հատը չեն հյուսում, գործվածքը շրջում են, հյուսում հաջորդ շարքը՝ վերջին 5-6 հատը թողնելով չհյուսած։ Ընդհանուր շարքը հյուսելիս դարձահատն ամուր ձգում են (նկ. 19, ա)։

Երկարացրած շարքերը (նկ. 20) կիրառում են նույն նպատակով, ինչ կարճացրած շարքերը։ Հյուսում են վերևից ներքև։ Շարքերի երկարացումը կատարում են գործվածքի կենտրոնից դեպի եզրերը կամ մի եզրից մյուսը։ Երկարացրած շարքերով հյուսելիս դարձահատերը ձգում են այնպես, որ հյուսքի խտությունը չխախտվի (նկ. 20, ա)։

Գործվածքի խծպումը։ Եթե գործվածքը սկսում են հյուսել ներքևից, ապա բամբակե թելով անհրաժեշտ թվով հատեր են հավաքում, հյուսում 3-5 շարք, որից հետո ավելի բարակ շյուղերով և գործվածքի հիմնական թելով հյուսում ուղիղ հյուսքով (շիտակ երեսից՝ շիտակ, իսկ հակառակ երեսից՝ թարս հատերով) 2,5-3 սմ, այնուհետև շիտակ երեսից 1 շարք հյուսում թարս հատերով, որպեսզի ծալատեղն ուղիղ ստացվի։ Ատամնաձև եզր ստանալու համար շիտակ երեսից հաջորդաբար հյուսում են 2 հատ միասին՝ 1 հավելահատ վերցնելով, իսկ հաջորդ շարքի բոլոր հատերը հյուսում են թարս։

Ծալվող մասի լայնության կտոր հյուսելուց հետո բամբակե թելը ձգելով կտրում են (այսինքն իրարից անջատում հիմնական և բամբակե թելերով հյուսված մասերը), հիմնական թելով գործվածքի հատերը հավաքում են լրացուցիչ շյուղի վրա և հյուսում 2 հատ միասին, մի հատը՝ հիմնական, մյուսը՝ լրացուցիչ շյուղից։ Այնուհետև հյուսում են ըստ նախշի։ Կարելի է նաև 2 եզրերի ազատ հատերը մեկումեջ հավաքել մեկ շյուղի վրա, ապա 2 հատ միասին վերցնելով հյուսել մինչև շարքի վերջը։ Խծպելու այս եղանակը կիրառում են կարելուց խուսափելու համար։ Եթե նախշը թույլ չի տալիս միացնել հյուսված կտորը, ապա կարելի է առաջին շարքի բաց հատերը կարելով միացնել