Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ խառնել է չորսի բնագ- կանոնական անձեռնմխելիությունը: IV–V դդ. րերը՝ կազմելով մեկ Ավետարան (կոչվում է «Դիատեսարոն», բառացի՝ «Միախառնվածների Ավետարան»), որտեղ զանց են առնվել Ավետարանների նույնական հատվածները: Տատիանոսի «Համաբարբառ Ավետարանը» մեզ չի հասել: Սակայն նրա մասին կարելի է ընդհանուր պատկերացում կազմել Եփրեմ Ասորու համապատասխան մեկնությունից, որի մեծ մասը պահպանվել և մեզ է հասել հայերեն թարգմանությամբ: Ենթադրվում է, որ գոյություն է ունեցել նաև Տատիանոսի «Համաբարբառ»-ի հայ. թարգմանություն: Ի տարբերություն Տատիանոսի, հետագայում կազմված ավետարանական համաբարբառների նպատակն էր ցույց տալ չորս Ավետարանների փոխհամաձայնությունն ու ամբողջականությունը: Այդ բնույթի առաջին համաբարբառը կազմել է III դ. հեղինակ Ամոն Ալեքսանդրացին (այդ մասին կա մի աղբյուր՝ Եվսեբիոս Կեսարացու՝ Կարպիանոսին հղած նամակը): Ամոն Ալեքսանդրացու կազմած Ա. հ-ում երեք Ավետարանների նույնաբնույթ հատվածները համադրված էին Մատթեոսի Ավետարանի հետ՝ խախտելով Ավետարանների բնագրային ձույլ ամբողջականությունը և սուրբգրային կանոնականությունը: Այդ գործը մեզ չի հասել ո՛չ բնագրով և ո՛չ էլ որևէ թարգմանությամբ: Հետևաբար հրամայական անհրաժեշտություն էր առաջացել ստեղծելու Ավետարանների կանոնականությունը փաստող առավել հարմար ձեռնարկ: Դա Եվսեբիոս Կեսարացու կազմածն էր, որ V դ. թարգմանվել է հայերեն: Բաղկացած է Կարպիանոսին հղած նամակից և 10 աղյուսակներից, որոնք կոչվում են կանոններ (Canones): Ի տարբերություն նախորդների, Եվսեբիոս Կեսարացին չորս Ավետարանները բաժանել է հատվածների և համարակալել: Ըստ այդմ, Մատթեոսի Ավետարանն ուներ 355, Մարկոսինը՝ 236, Ղուկասինը՝ 342, Հովհաննեսինը՝ 232 հատված, որոնք նշվում են այբուբենի տառերով. 10 կանոններից յուրաքանչյուրը ներկայացնում է համապատասխան հատվածների առանձին խմբեր: Եվսեբիոսի կանոնները զետեղված են գրեթե բոլոր գրչագիր Ավետարանների սկըզբում, ինչպես նաև՝ մի շարք հրատարակություններում (1710, 1729, 1740 ևն, Կ. Պոլիս): Եվսեբիոս Կեսարացու Համաբարբառի շնորհիվ մեկընդմիշտ ապահովվել է Ավետարանների

102

երևան եկավ եվսեբյան համաբարբառի մի տարբերակ: Այստեղ համաբարբառային կանոնները զետեղված էին ոչ թե Ավետարանների սկզբում, այլ յուրաքանչյուր էջի ստորին լուսանցքում: Մասնագետների կարծիքով, լուսանցային կանոններն ունեն ասոր. ծագում: Դրանք գալիս են Ավետարանի պեշիտտոյական կանոնից և Աստվածաշնչի՝ ասոր-ից հայերեն առաջին թարգմանության վաղագույն վկայություններ են: Ի տարբերություն հուն. (որտեղ իշխում են եվսեբյան 10 կանոնները) և ասոր. ձեռագրերի (որտեղ տիրապետող են լուսանցային կանոնները), հայերեն գրչագրերի ճընշող մեծամասնության մեջ դրանք հանդես են գալիս միասնաբար: Սա ցույց է տալիս հայերեն Աստվածաշնչի ասոր-ից և հուն-ից թարգմանված լինելը: Այսպիսով եվսեբյան և լուսանցային կանոններն այդ երկու թարգման. ավանդույթների անառարկելի վկայությունն են: Դրանք նպաստում են հայերեն Աստվածաշնչի բնագրի և կանոնի ուսումնասիրմանը: XIII դ. հայերեն գրչագիր Աստվածաշնչերում գոյություն ունի մեկ այլ կարգի համաբարբառ, որը կապ չունի ո՛չ եվսեբյան կանոնների, ո՛չ էլ, առավել ևս, ասորա-պեշիտտոյական հատվածումների հետ: Այս Ա. հ. ունի աղյուսակի կերպարանք, որտեղ տրված են տվյալ Ավետարանի հատվածումների բովանդակությունն արտահայտող խորագրեր և դրանց դիմաց՝ 4 բնագրերի համապատասխանությունը ցույց տվող թվահամարներ. Սկիզբն գլխոց Ավետարանին որ ըստ Մատթեոսի Մատթ. Մարկ. Ղուկ. Հովհ. Վասն մոգուց Վասն կոտորածի մանկանցն Վասն յառաջընթաց քարոզութեանն Հովհ. Մկրտչի Վասն վարդապետութեան Փրկչին Վասն երանութեան

ա

բ

գ

ե

դ ե

– –

– ժէ

– –

Այս համաբարբառը վերագրվում է XII–XIII դդ. մատենագիր Գևորգ Սկևռացուն: Սակայն լիովին ինքնուրույն գործ չէ: Այն խմբագրումն ու լրացումն է 909-ին ընդօրինակված (Մատենադարան, ձեռ. դ 6202) ձեռագիր Ավետարանի գլխակարգության: Համաձայն նորագույն ենթադրության, գլխակարգություններն ու Աստ-