Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

չորս ձեռագիր (Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանք, ձեռ. դ 2660, 2027, 2563, Մատենադարան, ձեռ. դ 7651), որոնց թվում՝ նշանավոր «Կեռան թագուհու Ավետարան»-ը և «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ը: Հնարավոր է, որ Ա. մասնակցել է նաև 1271ին Դրազարկում գրիչ Կոստանդինի արտագրած Աստվածաշունչ մատյանի ստեղծմանը (Մատենադարան, ձեռ. դ 199), որի գլխատառերը, ըստ ձեռագրի հիշատակարանի, գրել է «զընտիր գրչավորն»: Ա. հիշատակարանում ինքն իրեն անվանել է Ավետիս կամ Ավետիք քահանա (Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 2027): Ա-ի ստեղծած մատյանները գրված են կիլիկյան կանոնավոր բոլորգրով (հայկ. մինուսկուլով), որն աչքի է ընկնում արտակարգ գեղեցկությամբ, հղկվածությամբ և գրի հավասար մակարդակով: Ձեռագրերը հին գրչության արվեստի կիլիկյան բոլորգրի դասական օրինակներ են: Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2.6, 1-ին պատկերը:

ԱՎԵՏԻՔ

Գրկ. Մա թ ե վ ո սյ ա ն Ա., Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դ., Ե., 1984, էջ 407: M e k h i t a r i a n A., Treasures of the Armenian Patriarchate of Jerusalem, Jerusalem, 1969, p. 21, 22, 23; B o g h a r i a n N., Grand Catalogue of St. James Manuscripts, v. 7, Jerusalem, 1974, p. 59–66; I d e m, v. 8, Jerusalem, 1977, p. 263, 277; N a r k i s s B., (Ed.), Armenische Kunst. Die Faszinierende Sammlung des Armenischen Patriarchats in Jerusalem, Belser Verlag Stuttgart / ZՖrich, 1980, s. 63, 148, 149; K o r c h m a s j a n E., D r a m p j a n I., A k o p j a n G., Armenische Buchmalerei des 13 und 14 Jahrhunderts, Leningrad, 1984, s. 28. Սեյրանուշ Մանուկյան

ԱՎԵՏԻՔ ԵՎԴՈԿԱՑԻ, Թ ո խ ա թ ց ի (1.4.1657, Եվդոկիա – 11.7.1711, Փարիզ), Կ. Պոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարք (1702– 1706), գրիչ, տաղերգու: Աշակերտել է Սարգիս և Պետրոս քահանաներին, ապա՝ Հակոբ վրդ. Պելենկցուն: Փայասում ձեռնադրվել է սարկավագ (1675), Կապոսի վանքում՝ աբեղա, ապա՝ վարդապետ, կարգվել վանքի հոգևոր առաջնորդ: Չնայած օսմ. իշխանությունների և մոլեռանդ մահմեդ. հոգևորականության հարուցած խոչընդոտներին, նրա ջանքերով նորոգվել են Կապոսի Ս. Հակոբ վանքը, Տիրանաշենի Ս. Նշան, Երզնկայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցիները: Այդ առիթով անբաստանվել ու

132

կարճ ժամանակով բանտարկվել է: Ազատվելուց հետո մեկնել է Էջմիածին, այնտեղ 1691-ին ձեռնադրվել եպիսկոպոս, նույն թվականին Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը նրան կարգել է Կարինի թեմի առաջնորդ, 1702-ի փետր. 24-ին սուլթան. արքունիքի հովանավորությամբ նշանակվել է Կ. Պոլսի պատրիարք, իսկ հուլիսի 13-ին՝ նաև Երուսաղեմի պատրիարք: Սակայն հակակաթոլիկ. գործունեության համար 1703-ին աքսորվել է Ասորիք, 1704-ին ազատվել է և վերականգնվել Կ. Պոլսի պատրիարքի պաշտոնում: Նույն թվականի նոյեմբ., Երուսաղեմի հայոց պատրիարք Մինաս Ամդեցու մահից հետո, կրկին միավորել է Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարք. աթոռները: Ա. Ե-ու պատրիարքության շրջանում Կ. Պոլսում պայքար է ծավալվել հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև: Ա. Ե. այդ պայքարի հայտնի դեմքերից է: Հիսուսյան կրոնավոր Մոնիեն իր «Ուղեգրության» մեջ նրան անվանել է «ամենամեծ հալածիչ», որ երբևէ ունեցել են կաթոլիկները Արևելքում, իսկ Կ. Պոլսում Ֆրանսիայի դեսպան դը Ֆերիոլը՝ «հռոմեական եկեղեցու երդվյալ թշնամի», «կաթոլիկության անդրդվելի և անողոք հալածիչ»: Ա. Ե. խիստ միջոցների է դիմել լատինադավան հայերի նկատմամբ և զոհ դարձել խռովարարների ու իր հակառակորդների մեքենայություններին: 1706-ին պատրիարքը կրկին աթոռազուրկ է արվել և աքսորվել Թենետոս կղզի: Աքսորից վերադառնալիս դեսպան դը Ֆերիոլը, լատին կրոնավոր Հակինթոսի թելադրանքով, առևանգել է նրան, նետել Սիցիլիայի, Մարսելի բանտերը, Բենեդիկտյանների Ս. Միքայելի վանքը, ի վերջո՝ Փարիզի Բաստիլ բանտը, բռնագրավել գրքերն ու գրությունները: 1710-ին Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ Նոայլի առաջ հավատո խոստովանություն կորզելուց հետո միայն Ա. Ե-ուն ազատել են բանտից՝ հսկողություն սահմանելով վրան: Ինն ամիս անց նա վախճանվել է: Ա. Ե. եվրոպ. պատմագիտությանը հայտնի անձնավորություն է եղել: Նրա անունը կապվել է նշանավոր «Երկաթյա դիմակով մարդու» առեղծվածին: «Երկաթյա դիմակով մարդ» անունը կրող բանտարկյալի ինքնությունը բացահայտելու համար ավելի քան 50 հեղինակներ իրենց ուսումնասիրություններում զարգացրել են տասնչորս վարկածներ, որոնք առնչվել են նաև Ա. Ե-ու անձին: