Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյուններով Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին: Ներսից և դրսից խաչաձև հորինվածքի զարգացման հաջորդ փուլն է ներկայացնում Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին, որի գմբեթատակ տարածությունը զգալի ընդարձակվել է: Այս տիպին են պատկանում նաև VII դ. Ոսկեպարի Ս. Աստվածածին, Արթիկի Ս. Գևորգ և Հառիճավանքի Ս. Գրիգոր եկեղեցիները: Հայաստանում եկեղեց. շենքի կենտրոնագմբեթ համակարգը VI դ. նոր ուղղություն է ստացել՝ միջանկյալ խորշերով և անկյունային սենյակներով քառախորանի ձևով, որի ամենավաղ թվագրված օրինակը Ավանի կաթողիկոսության Ս. Հովհաննես եկեղեցին է (VI դ. վերջ): Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը այս հորինվածքն առավել կատարյալ կիրառել է հայկ. ճարտ-յան գլուխգործոց՝ Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանքի եկեղեցում: Նույն տիպին են պատկանում Սիսիանի Ս. Հովհաննես եկեղեցին, Արծվաբերի Ս. Աստվածածին վանքը, Զորադիրի Ս. Էջմիածին եկեղեցին, Արամուսի Ծիրանավոր, Գառնհովտի Ս. Գևորգ եկեղեցիները: VI–VII դդ. հայկ. կենտրոնագմբեթ եկեղեցիների մեկ այլ տարբերակն են բազմախորանները, որոնց թվում են Արագածի Գրիգորաշեն, Եղվարդի Ս. Թեոդորոս վանքի և Իրինդի Ս. Աստվածածին եկեղեցիները: Շրջանի մեջ ներգծված քառախորանի յուրօրինակ հորինվածք է մարմնավորել Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի կառուցած Զվարթնոց տաճարը: Այն ունեցել է եկեղեց. շենքի նոր՝ եռայարուս ծավալային լուծում և VII դ. հայկ. Ե. ճ-յան մեծ նվաճումն է: Կենտրոնագմբեթ եկեղեցիների՝ Հայաստանում ստեղծված և կիրառված տիպերի նման բազմազանությունը, գմբեթատակ տարածության շուրջը ինտերիերի միավորման ձգտումը VII դ. հայկ. Ե. ճ-յան բնորոշ գծերն են, որոնք նրան առանձնացնում են քրիստ. աշխարհի մյուս ճարտ. դպրոցներից: Հայաստանում վաղ միջնադարում կենտրոնագմբեթներից բացի կառուցվել են նաև երկայնական՝ բազիլիկատիպ եկեղեցիներ: Քառամույթ գմբեթավոր բազիլիկ են Տեկորի Ս. Սարգիս վկայարանը, Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին, Էջմիածնի Ս. Գայանե վանքի եկեղեցին, Բագավանի Ս. Հովհաննես վանքը, Մրենի Կաթողիկե եկեղեցին: Հայաստանում VII դ. մշակվել է խաչաձև, եռախորան գմբեթավոր բազիլիկի տիպը, որին պատկանում են

ԵԿԵՂԵՑ.

300

Դվինի Կաթողիկե Ս. Գրիգոր եկեղեցին (վերակառուցումից հետո) և Թալինի Կաթողիկեն: Սակայն գմբեթավոր բազիլիկների ներսի մասնատումը առանձին կանգնած մույթերով նպատակահարմար չէր ծիսակատարության ժամանակ բեմի առջև աղոթասրահի միասնական տարածություն ունենալու առումով: Միաժամանակ, առանձին կանգնած մույթերը կամ սյուները շենքի թույլ տարրերն են երկրաշարժերի ժամանակ, և վաղ միջնադարում հայ ճարտարապետները հաղթահարել են երկայնական, բազիլիկ եկեղեց. շենքերի այդ թերությունը՝ ստեղծելով միանգամայն նոր՝ առանց միջանկյալ հենարանների «գմբեթավոր դահլիճ» տիպը: VII դ. այդ տիպի լավագույն կառույցներն են Պտղնավանքը և Արուճի Ս. Գրիգոր եկեղեցին, որոնց գմբեթները հենվում են երկայնական պատերին կից երկու զույգ հզոր որմնամույթերի վրա: IV–VII դդ. հայ ճարտարապետները եկեղեցիներ կառուցելիս հիմնականում ուշադրություն են դարձրել արտաքին ճակատներին: Հարդարանքի տարրերով շեշտվել են. շքամուտքերով՝ դռները, հոնքաձև քանդակազարդ շրջանակներով՝ լուսամուտները, նախապես ատամնավոր, ապա կիսակամարիկներով գոտիներով՝ քիվերը: Ներսի պատերը սրբատաշ քարերից են և մեծ մասամբ՝ առանց որմնանկարների: Բազմաթիվ լայն պատուհաններով եկեղեցիների ներսը ողողվում է լույսով: Գմբեթների թմբուկներն արտաքուստ բազմանիստ են, գմբեթատակ քառակուսուց գմբեթին անցումը մինչև VII դ. սկիզբը իրականացվել է տրոմպներով, հետո՝ առագաստներով: Ըստ V դարից գործող հայկ. եկեղեց. կանոնի՝ կառուցվելիք եկեղեցու ձևը հաստատել է եպիսկոպոսը: Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի կանոններով եկեղեցու հատակագիծը գծվել է գետնին, 12 առաքյալներին խորհըրդանշող 12 քարերով նշվել են եկեղեցու անկյունները, աբսիդը, մույթերը, մուտքերը, և քարերն օծվելուց հետո սկսվել է շինարարությունը: Վաղ միջնադարից մինչև XIV դ. եկեղեցիների նախագծումն իրականացվել է քարե մանրակերտներով: Շինարարությունն ավարտվելուց հետո եկեղեցին օծվել է և անվանակոչվել: Միջնադարում Հայաստանի եկեղեցիների մեծ մասը կոչվել է Աստվածածնի, ապա՝ Գրիգոր Լուսավորչի, ս. Հովհաննեսի, ս. Գևորգի, ս. Ստեփանոսի և այլ սրբերի անուններով: VII դ. ավարտվել է Ե. ճ-յան հայկ.