Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տակավին կարողություն չունի ամբողջությամբ ստանձնելու: Բ ա զ կ ո ւ ր ա ր ը ուրարի փոքր տեսակ է, որը կիսասարկավագը կրում է իր ձախ դաստակի վրա: Սա նշանակում է, որ նա դեռ ամբողջովին չի կարող իր վրա վերցնել Հիսուս Քրիստոսի լուծը: Քահանայի, եպիսկոպոսի և կաթողիկոսի Զ-ներ. Հ ո ղ ա թ ա փ: Ս. Պատարագի ժամանակ թե՛ պատարագիչը և թե՛ խորհրդակատարության ժամանակ նրան սպասարկող խոնարհ դասի աստիճանավորները ս. Խորան բարձրանում են հողաթափերով: Պատարագի ընթացքում, վերաբերումից առաջ, քահանան հանում է իր հողաթափերը: Պատարագչի հողաթափերի ներսի կողմը իժի ու քարբի կերպարանքներ են ասեղնագործված՝ ի խորհուրդ սաղմոսի հետևյալ խոսքերի. «Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին» (Սաղմ. 90.13): Ի տարբերություն եկեղեց. այլ արարողությունների, Պատարագի ժամանակ քահանան, եպիսկոպոսն ու կաթողիկոսն զգեստավորվում են բոլորովին այլ՝ առավել շքեղ ու գեղեցկահյուս Զ-ներով, որպեսզի Տիրոջ սպասավորությունն ավելի շքեղ և փառավոր կատարվի: Ս ա ղ ա վ ա ր տ: Գնդաձև, կերպասից ասեղնագործված կամ մարգարտազարդ գլխանոց է, որի գագաթին ամրացված է քառաթև փոքր խաչ: Սաղավարտի չորս բոլորը պատկերված են Քրիստոսի փրկագործական տնօրինության չորս գլխ. դեպքերը (Ծնունդ, Մկրտություն, Հարություն, Համբարձում): Սաղավարտի գործածությունը վերցված է Հին ուխտի եկեղեցուց: Այն խորհրդանշում է նաև Հիսուս Փրկչի կրած փշե պսակն ու վարշամակը: Պատարագի ժամանակ սաղավարտը գործածվում է որպես զրահ՝ սատանայական զորության դեմ պատերազմելու: Հայ եկեղեցում Պատարագի ժամանակ սաղավարտը գործածում են քահանաներն ու վարդապետները: Շ ա պ ի կ: Ի տարբերություն խոնարհ աստիճանավորների գործածած շապիկների, Պատարագի ժամանակ բարձրաստիճան եկեղեցականներն օգտագործում են առանց ուսանոցի, ճերմակ կտավից, մինչև հողաթափերը հասնող շապիկներ: Ճերմակ գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի անարատ Ծնունդը և անմեղ ու մաքրամաքուր կյանքը, նաև՝ Տիրոջ

Հարությունն ավետող ԶԳԵՍՏ հրեշտակի սպիտակաթույր հանդերձը: Փ ո ր ո ւ ր ա ր: Ուրարի կրկնակի լայնքով ասեղնագործված Զ-ի մաս է, որը ծածկում է հոգևորականի կուրծքը սպիտակ շապիկի վրայից: Երկարությունը մարդահասակ է, վերնամասով՝ կլոր, գլխից հագնելու համար: Փորուրարը խորհրդանշում է այն ծանր լուծը, որ քահանան ամբողջապես առնում է իր ուսերի վրա. «Իսկ քահանայիցն եւս քան զնոսա գերազանցութիւն, զի երկու ուսովքն զնոյնն բառնայ զքաղցր տէրունական լծոյն ապացոյցն…» (Ներսես Լամբրոնացի): Գ ո տ ի: 5–7 սմ լայնություն ունեցող ամուր և գեղեցկահյուս կտորից ժապավեն է, որն առջևից ամրանում է ակնազարդ կամ մարգարտապատ զույգ ճարմանդով: Գոտու գործածությունը ևս վերցված է Հին ուխտից: Գոտի կրելու իրավունքը քահանայական աստիճան ունեցողների մենաշնորհն է: Պատարագիչը գոտին կապում է փորուրարի վրայից: Գոտին միևնույն ժամանակ Հիսուս Քրիստոսի ողջախոհության խորհուրդն ունի: Թ ա շ կ ի ն ա կ: Գոտու հետ պատարագիչ քահանան կրում է նաև թաշկինակ (սրբիչ), ղենջակ, որը հիմնականում ծառայում է պատարագչի ձեռքերը և սկիհը լվացումից հետո չորացնելու համար: Բ ա զ պ ա ն ն ե ր: Զույգ կարճ թևնոցներ են, որոնք կոճկվում են պատարագիչ եկեղեցականի դաստակների վրա: Բազպանները Զ-ի առանձին մասեր լինելով հանդերձ՝ կարվում են Զ-ի կերպասից (այսինքն՝ այն կտորից, որից կարվել են փորուրարը, շուրջառը, գոտին): Բազպանների հիմն. նպատակը պատարագչի շապիկի թևերի ծայրերը հավաքելն է: Վ ա կ ա ս (վ ա ր շ ա մ ա կ): Պատարագչի ուսանոցն է, որը կիսաբոլորակ ձևով պատում է քահանայի պարանոցը՝ թիկունքի կողմից: Վակասի վրա ընդհանրապես ձուլված կամ ասեղնագործված են լինում 12 առաքյալների պատկերները, իսկ դրանց մեջտեղում՝ Հիսուսի՝ Աստծո Գառան պատկերը: Վակասը ևս վերցված է Հին ուխտից: Խորհրդանշում է մոլորյալ ոչխարին, իմա՝ մոլորյալ մարդկությանը, որին Քրիստոսն իր ուսերի վրա առնելով՝ դեպի փրկություն և հավիտենական կյանք առաջնորդեց: Վակասը միևնույն ժամանակ հավատացյալներին հիշեցնում է Հիսուս Փրկչի քաղցր լուծը և թեթև բեռը:

351