Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պատմ. հիմքից: Հռոմի հանդեպ դավան. մերձեցման անհրաժեշտության վերաբերյալ հայ կաթողիկոսների հայտարարությունները և հռոմեանպաստ արտահայտությունները արվել են ազգ-քաղ. նկատառումներով և սոսկ կաթոլիկ Եվրոպայի համակրանքը շահելու նպատակ են հետապնդել:

ԷՋՄԻԱԾՆԻ

Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Հայ-Վենետ, Վնտ., 1896: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914: Հ ո վ հ ա ն ն ի սյ ա ն Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. 2, Ե., 1959: Աղավնի Ութուջյան

ԷՋՄԻԱԾՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ, հոգևոր բարձրագույն գիշերօթիկ ուսումնական հաստատություն: Բացվել է 1945-ի նոյեմբ. 1-ին, Էջմիածնում, Մայրավանքի մատենադարանի նախկին շենքում՝ Գևորգ Զ Չորեքչյանի նախաձեռնությամբ: Է. հ. ճ. Գևորգյան ճեմարանի յուրատեսակ շարունակությունն էր, ուստի 1998-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի կարգադրությամբ վերանվանվել է Գևորգյան հոգևոր ճեմարան: Նպատակն է հոգևորականներ պատրաստել Հայ առաքելական եկեղեցու համար: Ուսման տևողությունը 6 տարի է, ունեցել է 2 բաժին՝ ընդհանուր կրթ. և լսարանական, այսօր՝ միայն լսարանական: Առաջին վերատեսուչ է նշանակվել Մինաս Մինասյանը (1945–54): Ճեմարան են ընդունվում միջն. կրթությամբ 17–24 տարեկան ՀՀ քաղաքացիներ և սփյուռքում հայկ. կրթություն ստացած երիտասարդներ՝ «ձայնեղ, լայնամիտ և առողջակազմ աշակերտներ, որոնք ավարտելուց հետո պետք է ծառայեն միայն Հայ առաքելական եկեղեցում» («Տաթև» տարեգիրք, 1996–97, էջ 14): Դասավանդվում են կրոնական (Հայ եկեղեցու պատմություն, ընդհանուր եկեղեցու պատմություն, քարոզխոսություն, մեկնություն Հին և Նոր կտակարանների, բարոյական աստվածաբանություն, 1962-ից՝ Էկումենիկ շարժման պատմություն ևն), հայագիտ. (գրաբար, հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի պատմություն ևն) առարկաներ, երաժշտություն (եկեղեց. և եվրոպ.), լեզուներ (ռուս., անգլ., հին հուն.): Է. հ. ճ. իր գոյության առաջին տասը տարիներին (1945–55) կանոնադրություն չի ունեցել և գործել է վերատեսչի տված հրահանգներով ու հանձնարարականներով: 1955-ին, Գևորգյան ճեմարանի կանոնադրության հիման վրա, կազմվել է Է. հ. ճ-ի կանոնադրու-

366

թյունը, նշվել են վերատեսչի, տեսչի, վերակացուի, քարտուղարի, դասախոսների, ուսանողների իրավասություններն ու պարտականությունները: Ճեմարանը գտնվում է Ամենայն հայոց կաթողիկոսի գերատեսչության ներքո: Նրա հրամանով են հոգևորականներից նշանակվում վերատեսուչ, տեսուչ և վերակացու: Տեսուչներ են եղել Հայկազուն եպս. Աբրահամյանը, Ներսես արք. Պոզապալյանը, Եզնիկ քհն. Պետրոսյանը և ուր.: Դասավանդում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը, Շահե արք. Աճեմյանը, Ներսես արք. Պոզապալյանը, ճեմարանի նախկին սաներ, աշխարհականներ, արտերկրից հրավիրված հոգևորականներ: Ճեմարանն ունի 120 սան, շուրջ 45 դասախոս (2001): Ճեմարանականները պարտավոր են մասնակցել ամենօրյա ժամերգություններին և ս. Պատարագին: Ճեմարանն ավարտելուց հետո նրանք աշխատում են գիտ. ավարտաճառի վրա (շուրջ մեկ տարի), որը պաշտպանելուց հետո միայն իրավունք են ստանում քահանա ձեռնադրվելու և օծվելու: Ճեմարանավարտին հնարավորություն է ընձեռվում ուսումը շարունակելու արտերկրի կրոն. կրթ. բարձրագույն ուս. հաստատություններում: Ճեմարանի սաների ջանքերով լույս է տեսնում «Տաթև» ուսանող. պարբերաթերթը: Է. հ. ճ-ի տեսուչն է Եղիշե ավ. քհն. Սարգըսյանը (2000-ից): Պատկերազարդումը տես ներդիր VI-ում, 6.4, 4-րդ պատկերը: Արթուր Կարապետյան Գևորգ Մակարյան

ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ, Վ ա ղ ա ր շ ա պ ա տ ի Ս . Կ ա թ ո ղ ի կ ե ե կ ե ղ ե ց ի, Շ ո ղա կ ա թ Ս . Ա ս տ վա ծ ա ծ ին ե կ ե ղ ե ց ի, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Ամենայն հայոց կաթողիկոսության կենտրոնը: Ագաթանգեղոսի վկայությամբ՝ կառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը Տրդատ Գ թագավորի օժանդակությամբ, 302–303-ին, Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, արքունի ապարանքի մոտ: Ըստ պատմիչի՝ Գրիգոր Ա Լուսավորիչը հայոց առաջին եկեղեցին կառուցելու համար ընտրել է տեսիլքում հրեշտակի ցույց տված՝ ոսկե խարսխի վրա հառնող հրեղեն սյան լուսե խաչի տեղը: Հայոց հայրապետը նախ պարսպապատել է տվել վայրը և ապա կանգնեցրել Փրկչական ս.