Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տանին կից), Սամյան (հիմն. 1834-ին՝ Ս. Ամենափրկիչ, 1840-ից՝ Ս. Ստեփանոս եկեղեցու բակում) ևն: Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու նախաձեռնությամբ Նոր Ջուղայում բացվել է Ազգային կենտրոնական դպրոց: Այնուհետև՝ 1899-ին հիմնվել է Քանանյան ազգ. դպրոցը: Բագրատ եպս. Վարդազարյանը (1901–09) Ս. Ամենափրկիչ վանքի բակում կառուցել է ձեռագրատան նոր շենք (1906), որտեղ պահվում են շուրջ 750 գրչագիր ձեռագրեր, տպագիր գրքեր: 1904–08-ին նրա խմբագրությամբ հրատարակվել է առաջնորդարանի «Նոր Ջուղայի լրաբեր» ամսաթերթը: Ժամանակ առ ժամանակ տպագրվել են ձեռագիր կամ մեքենագիր թերթեր: 1945–52-ին Ի-Հ. թ-ի առաջնորդն էր Վահան եպս. Կոստանյանը: 1952–61-ին թեմը կառավարել է թեմական խորհուրդը: Գրկ. Ա ռ ա ք ե լ Դ ա վ ր ի ժ ե ց ի, Գիրք պատմութեանց, Ե., 1990: Խ ա չ ա տ ո ւ ր Ջ ո ւ ղ ա յ ե ց ի, Պատմութիւն Պարսից, Վաղ-պատ, 1905: Տ ե ր - Հ ո վ հ ա ն յ ա ն Հ., Պատմութիւն Նոր Ջուղայու…, հ. 2, Նոր Ջուղա, 1881: Ս ա ր գ ս յ ա ն Ե., Իրանա-Հնդկաստանի հայոց թեմի հիմնադրումը (պատմական ակնարկ), «Էջմիածին», 1983, դ 4–5:

ԻՐԱՔԻ ԹԵՄ Հ ա յ ա ս տ ա ն յ ա յ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, կազմավորվել է 1944-ին (մինչ այդ եղել է Իրանա-Հնդկաստանի թեմի կազմում): Առաջնորդանիստը՝ Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Ի. թ-ի տարածքում ներկայումս (2001) գործում են 8 առաքելական եկեղեցիներ: Բաղդադում հայերը բնակություն են հաստատել քաղաքի հիմնադրումից ի վեր (762): XIV դ. համայնքն ունեցել է հոգևոր առաջնորդ: 1638-ին Բաղդադը գրավվել է օսմանյան բանակի հայ թնդանոթաձիգ Գոգ Նազարի (Գևորգ Նազարյան) ձուլած թնդանոթի շնորհիվ: Այդ ծառայության դիմաց Նազարը սուլթանից հողամաս է խնդրել հայերի համար: Սուլթանի հրամանով Բաղդադում հող է հատկացվել հայկ. եկեղեցի կառուցելու և գերեզմանատան համար: 1640-ին (այլ տվյալներով՝ 1639-ին) կառուցվել է Իրաքի առաջին հայկ. եկեղեցին՝ Ս. Աստվածածինը: Տարբեր քրիստոնյա համայնքներ, այդ թվում և նեստորականները, պաշտամունքի վայր չունենալով, հոգևոր ծիս. արարողություններ են կատարել այդ եկեղեցում: Հետագայում նեստորական-

ները, օգտվելով հայեԻՐԱՔԻ րի սակավաթվությունից, գրավել են եկեղեցին (շուրջ մեկ դար): 1750-ական թթ. հայերը դատարանի որոշմամբ, եկեղեցու ձախակողմյան որմի հայկ. արձանագրության հաստատումով, հետ են վերցրել եկեղեցին: Այն հիմնովին վերակառուցվել է 1968–71-ին (բարերարությամբ՝ Արամ Ղարիբյանի), օծվել 1971-ին՝ ձեռամբ թեմի առաջնորդ Ասողիկ եպս. Ղազարյանի: Եկեղեցու շրջակայքը ցայսօր կոչվում է Կեոք Նազար: Այն ուխտատեղի է ոչ միայն հայերի, այլև տեղի մյուս քրիստոնյաների համար: 1847-ին Բաղդադի թեմն անջատվել է (որոշ ժամանակաշրջան) Իրանա-Հնդկաստանի թեմից և անցել Կ. Պոլսի հայոց պատրիարքության գերակայության տակ: 1852-ին Բաղդադի թեմի անդրանիկ առաջնորդ Մեսրոպ ծ. վրդ. Պոլսեցու նախաձեռնությամբ քաղաքի Շորճա թաղամասում կառուցվել է Ս. Երրորդություն առաջնորդանիստ եկեղեցին (1957-ից չի գործում): 1876ին բացվել է Սրբոց Թարգմանչաց վարժարանը, 1922-ին՝ Սվաճյան դպրոցը, 1948-ին այդ երկուսը միացել են և կոչվել Սրբոց Թարգմանչաց Սվաճյան ազգ. միացյալ վարժարան: Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1954-ին, օծումը՝ 1957-ին: 1972-ին Բաղդադի Մելինե Դանիել Իսքենտերյան ազգ. ծերանոցի տարածքում կառուցվել է Ս. Կարապետ եկեղեցին (օծվել է 1973ին): Կից գործում են քահանաների պատրաստության (քառամյա), ինչպես նաև Հայ եկեղեցասիրաց կազմի Ս. Գրոց և Հայ եկեղեցու պատմության դասընթացներ: Բաղդադի հայոց գերեզմանատան տարածքում 1986-ին կառուցվել է Սրբոց Նահատակաց եկեղեցին (1990-ին օծել է թեմի առաջնորդ Ավագ արք. Ասատուրյանը): Բասրայում դեռևս 1222-ին (քաղաքում և նրա շրջակայքում բնակվող հայերի թիվը հաշվի առնելով) հիմնվել է հայոց հոգևոր թեմ: 1736-ին քաղաքի Հին Բասրա թաղամասում կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին (օծվել է 1754-ին): Կից գործել է դպրոց: 1920ին եկեղեցու տարածքում բացվել է Հայ ազգային վարժարանը: Բասրայի հայկ. գերեզմանատանը 1973-ին կառուցվել է Ս. Հովհաննես Կարապետ մատուռը (1973-ին օծել է Ասողիկ եպս. Ղազարյանը):

407