Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«ԼԱԶԱՐՅԱՆ ԱՎԵՏԱՐԱՆ», IX դարի հայկական մագաղաթե ձեռագիր Ավետարան: Այդպես կոչվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանին պատկանելու համար: Ճեմարանին էր նվիրել Թեոդոսիայի հայ վաճառական Խաչուկյանը, 1847-ին: 1925-ին ձեռագիրը Լազարյան հավաքածուի (215 միավոր) հետ տեղափոխվել է Էջմիածին (Մատենադարան, ձեռ. դ 6200): «Լ.Ա.» մեզ հասած հայերեն ամենահին ամբողջական ձեռագիրն է, որի գրության թվականը հայտնի է. գրիչ և ծաղկող Սահակ Վանանդեցին այն ավարտել է 887-ին: 1899ին Ավետարանը լուսատիպ նմանահանությամբ հրատարակվել է Մոսկվայում: «Լ.Ա.» նաև մեզ հայտնի թվակիր նկարազարդ առաջին ձեռագիրն է, որի սկզբի պատկերազարդ թերթերն ընկած են. պահպանվել են միայն առաջին երկուսը, որոնց զույգ էջերում նկարված են չորս խորաններ: Ձեռագիրն ունի գրչի ամբողջական հիշատակարան: Պատկերազարդումը տես ներդիր VII-ում, 7.3, 1-ին պատկերը: Գրկ. Մա թ ե վ ո ս յ ա ն Ա., Լազարյան ճեմարանի հնագույն ձեռագիրը, ՊԲՀ, դ 1, 1973: Խ Ո ջ Ո Ր ÿ վ Թ., Ծ Ո վ ց Ս ÿ վ հ., ԾՈՑպվՈՊՈՐՈվ. ԸՐՎÿվրՍՈÿ ՐցՍՏտՌրվՈÿ ՍվՌչՈ VI–XIV ՉպՍՏՉ, Ց. 1, Ծ., 1991. Արտաշես Մաթևոսյան

ԼԵՀԱՀԱՅՈՑ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ձևավորվել է XI–XIII դարերում, Գալիցյան, Վոլինյան, Պոդոլյան հողերում, որոնք XIV դարում անցել են Լեհաստանի տիրապետության տակ: Մինչև XIV դ. Հալիչի, Խոլմի, Կամենից

Պոդոլսկի, Վոլինյան Վլոդիմեժի, Լուցկի, Լվովի գաղութահայության կրոն. կենտրոնը Լուցկն էր: 1340-ական թթ. Լեհաստանի թագավոր Կազիմեժ Մեծը գրավել է Գալիցիան ու Վոլինիայի մի մասը: Լուցկը Ս. Ստեփանոս եկեղեցու հայ առաքելական ոչ պաշտոնական արքեպիսկոպոսարանով մնացել է Լիտվայի իշխան Լուբարտի ձեռքում: Լիտվական իշխանության քաղ. ազդեցությունից Հայ եկեղեցին զերծ պահելու նպատակով Կազիմեժ Մեծը 1367-ին հատուկ դեկրետով հայ արքեպիսկոպոսարանը պաշտոնականացրել է և Լուցկից տեղափոխել արքունի քաղաք Լվով, որտեղ տեղի հայությունը դեռևս 1183-ից ուներ փայտաշեն, իսկ 1251-ից՝ աղյուսաշեն եկեղեցի: 1356-ին Կազիմեժ Մեծը Լվովի և Կամենիցի հայ համայնքներին լայն արտոնությունների հետ միասին տվել է նաև անսահմանափակ թվով եկեղեցիներ ու վանքեր կառուցելու իրավունք: 1363-ին ավարտվել է Լվովի Ս. Աստվածածնի Վերափոխման քարաշեն տաճարի կառուցումը, որը 1367-ից դարձել է աթոռանիստ և ճանաչվել Լեհաստանի, Մոլդովայի, Ռումինիայի Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսության կենտրոն: Ըստ եկեղեցու վիմագիր հիշատակարանի, տաճարը կառուցվել է հայ մեծահարուստներ Շահինշահի որդի Հակոբ Կաֆայեցու և Աբրահամի որդի Փանոս Հալաչեցու բարերարությամբ: XVI դ. Լվովում և նրա արվարձաններում գործել են 9 հայկ. եկեղեցիներ ու վանքեր, որոնցից առանձնանում են Ս. Աստվածածնի

409