Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նը խթան է հանդիսացել 415–420-ին Բենիամին Երեցի օգնությամբ Մեսրոպ Մաշտոցի կողմից աղվանից գրերի ստեղծմանը: Ժամասացության լեզուն նախապես եղել է հունարենը, սակայն Եսվաղեն (Երսվաղեն) թագավորի օրոք (մոտ 414–444) փոխարինվել է հայերենով: IV–V դդ. Ա. ե-ուն են ենթարկվել բուն Աղվանքն ու մերձկասպյան մի շարք երկրամասեր (պաշտոնապես Աղվանքի կաթողիկոսը կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը): Սակայն Սասանյան Իրանի արքունիքը Աղվանից մարզպանության (461) մեջ քաղ. նկատառումներով մտցրել է նաև Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները («Հայոց Արևելից Կողմանք»), և Ա. ե-ու ենթակայությամբ են գործել այդ երկրամասերի թեմերը: Ա. ե-ու եպիսկոպոսական աթոռանիստ կենտրոններ են եղել նաև Կապաղակը, Չողը, Շաքին: V դ. վերջին, Արցախի և Ուտիքի (կարճ ժամանակով նաև Աղվանքի) թագավոր Վաչագան Գ Բարեպաշտի (մոտ 487–510) նախաձեռնությամբ կայացած ժողովում սահմանվել են Ա. ե-ու կարգն ու կանոնները, առաջնորդների իրավունքներն ու պարտականությունները (տես Աղվենի եկեղեցական ժողով): Կրելով Հայ եկեղեցու անմիջական ազդեցությունը՝ Ա. ե-ու առաջնորդները հիմնականում գործել են Հայոց կաթողիկոսների հետ «համակամ եղբայրութեամբ և անքակ ուխտիւ», համատեղ հանդես եկել դավան. ու քաղ. կարևորագույն հարցեր քննարկած մի քանի եկեղեց. ժողովներում: 506-ի Դվինի ժողովում (տես Դվինի եկեղեցական ժողովներ) Ա. ե. նույնպես մերժել է Քաղկեդոնի ժողովը: 554-ի Դվինի եկեղեց. ժողովում Հայ և Աղվանից եկեղեցիները վերջնականապես խզել են հարաբերությունները բյուզ. եկեղեցու հետ: Այդ ժամանակից սկսած Ա. եու հոգևոր պետը կրել է «կաթողիկոս» տիտղոսը (տես Աղվանից կաթողիկոսություն): Տարբեր ժամանակներում Ա. ե. գործուն պայքար է ծավալել Աղվանքում զրադաշտականություն տարածելու պարսից արքունիքի քաղաքականության, ինչպես նաև նեստորականության և քաղկեդոնականության դեմ:

ԱՂՎԱՆԻՑ

Ա . ե - ո ւ հ ո գ ե վ ո ր ա ռ աջ ն ո ր դն ե ր ի (ա ր ք ե պ ի ս կ ո պ ո ս ն ե ր ի) ա ն վ ա ն ա ց ա ն կ ս. Մանուկ Գրիգորիս, ս. Շուփհաղիշո, Մատթեոս, Սահակ, Մովսես, Պանդ, Ղազար, Գրիգոր, Զաքարիա, Դավիթ, Հովնան, Երեմիա:

42

Գրկ. Մո վ ս ե ս Կ ա ղ ա ն կ ա տ վ ա ց ի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Հենրիկ Սվազյան

ԱՂՎԱՆԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, Ա ղ վ ա ն ի ց ք ա հ ա ն այ ա պ ե տ ո ւ թյ ո ւ ն , ե պ ի ս կ ո պ ո ս ա պ ե տ ո ւ թ յ ո ւ ն , հ այ ր ա պ ե տ ո ւ թյ ո ւ ն, Աղվանից եկեղեցու հոգևոր և եկեղեցավարչական գերագույն կենտրոնական իշխանությունը: Կազմավորվել է VI դ. 2-րդ կեսին: Ընդգրկել է բուն Աղվանքի և Մեծ Հայքի Ուտիք ու Արցախ նահանգների թեմերը, ընդունել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գահերեցությունը: Կառուցվածքով հար և նման էր Հայ, Վրաց, Ասորվոց և Արևելյան մյուս եկեղեցիների կաթողիկոսություններին: Գլխավորել է կաթողիկոսը (կոչվել է նաև քահանայապետ, արքեպիսկոպոս, եպիսկոպոսապետ, հայրապետ, հովվապետ), որն ընտրվել է եկեղեց. բարձրագույն ժողովում՝ թեմերի առաջնորդների ու հրավիրված բարձրաստիճան աշխարհականների կողմից և ձեռնադրվել Ամենայն հայոց հայրապետից: Նա կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը: Կաթողիկոսության կենտրոնը դարձել է մայրաքաղաք Պարտավը (462-ին հիմնել է Առանշահիկներից Վաչե Բ): Տարբեր ժամանակներում կաթողիկոսանիստ են եղել Կապաղակը, Ամարասի վանքը, Չարեքի բերդը, Բերդակուրը (ամառային նստավայր), Խամշի վանքը, Ճալեթը, Գանձակը, Գանձասարի վանքը: Ա. կ. առաջնորդվել է Աղվենի եկեղեցական ժողովի մշակած կանոններով: Առաջին գահակալն է եղել Աբասը (551–595): 591–626-ին, Բյուզ. կայսրության գերիշխանության հզորացման հետ, տարածաշրջանում ուժեղացել է քաղկեդոնականությունը, որի դեմ հայ-աղվան. հոգևորականությունն անզիջում պայքար է մղել: Արաբ. տիրապետության հաստատումով (VIII դ.) քաղկեդոն. եկեղեցու ազդեցությունը թուլացել է: Արլ. Անդրկովկասի անդրկուրյան գավառներում սկսվել է աղվան. ցեղերի բռնի մահմեդականացում: Արդեն ուշ միջնադարում բուն Աղվանքում զգալիորեն նոսրացել են հակաքաղկեդոն. եկեղեցու կենտրոնները: IX–XI դդ. Ա. կ-յան կենտրոն է դարձել Փառիսոսի թագավորության Միափոր գավառի Խամշի վանքը: XIII դարից Ա. կ. հետևողականորեն պայքարել է կաթոլիկության և այլ կրոնագաղափարախոս. հոսանքների դեմ: