Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մանկանց եկեղեցու գետնափոր կառույցի մասին, «Գեղարդ: Սուրիահայ տարեգիրք», գիրք 2, Հալեպ, 1976–78: Մուրադ Հասրաթյան

ՀԱԼԻՁՈՐԻ ՀԱՐԱՆՑ ԱՆԱՊԱՏ, տես Սյունյաց Մեծ անապատ:

ՀԱԼԻՁՈՐԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ, Հ ա լ ի ձ ո ր ի բ ե ր դ, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի շրջագծի մեջ մտնող Բեխ գյուղի մոտ, Ողջի գետի աջ ափին, զառիթափ անտառապատ լեռան լանջին: Հիմնվել է XVII դ. 1-ին կեսին. հիշատակվում է 1653-ին անապատի մայրապետ Հռիփսիմեի՝ ձեռագիր ընդօրինակելու առիթով: 1668-ին ունեցել է 70 միանձնուհի: 1711-ին անապատում չարանենգորեն սպանվել է Տաթևի վանքի առաջնորդ Առաքել եպիսկոպոսը: XVIII դ. հայ զորավար Դավիթ Բեկը, անառիկ դիրքի շնորհիվ, Հ. Կ. ա. դարձրել է Սյունիքի ազատագր. պայքարի գլխ. ամրոցը: Սակայն այդ տարիներին ևս այն մնացել է մենաստան: Երբ 1727-ին թուրք. բանակը պաշարել է Հալիձորը, պաշտպանությանը մասնակցել են նաև միանձնուհիները: Համալիրը շրջապատված է պարիսպներով, որոնք հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Միակ՝ շրջանաձև բուրգը ամրոցի հվ-արմ. անկյունում է: Անմշակ

ՀԱԿՈԲ Ա ԿԼԱՅԵՑԻ, Տ ա ր ս ո ն ա ց ի, Ս ս ե ց ի (1200-ական թթ. – 12.2.1286, Հռոմկլա), Ամենայն հայոց կաթողիկոս 1268-ից: Հաջորդել է Կոստանդին Ա Բարձրբերդցուն: Կաթողիկոս է դարձել Մամեստիայում (Մսիս) Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Ա-ի գումարած ազգ-եկեղեց. ժողովի ընտրությամբ և օծվել նույն քաղաքում՝ փետր. 12-ին: Հայտնի է որպես գիտնական ու հռետոր, մեծ վարդապետ, մեկնիչ ու բանաստեղծ: Եղել է Մեծքարի վարդապետանոցի առաջնորդը, Կոստանդին Ա Բարձրբերդցու գործակիցը, օգնականն ու տեղապահը: Նրա հանձնարարությամբ 1240-ական թթ. սկզբին և 1254-ին Նիկիայում քաղ-միաբանական հաջող բանակցություններ է վարել հույն պատրիարքներ Գերմանիկոս II-ի ու Մանվելի և Հովհաննես Վադակես կայսրի հետ: Մասնակցել է 1243-ի և 1248-ի Սսի եկեղեցական ժողովներին: Հ. Ա Կ. որպես անդրանիկ հայրապետ. կոնդակ օգտագործել է Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ը՝ իր կողմից ավելացնելով նրա ընթերցումը պարտադրող մի թուղթ և տարածել գլխ. թեմերում ու վանքերում: Իր հայրապետ. գործունեությամբ, որպես Հայ եկեղեցու ավանդույթների նախանձախնդիր պաշտպան, շարունակել է Կոստանդին Ա Բարձրբերդցու քաղաքականությունը՝ Հայ եկեղեցու անկախության և ծիսադավան. ինքնուրույնության պահպանման ուղղությամբ: Մերժել է Հռոմի Գրիգոր X պապի 1271-ին Լուգդոնում գումարած ժողովին մասնակցելու հրավերը, պայքարել լատինադավանների դեմ: Օծել և գործակցել է Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Գ-ին, հաշտ հարաբերություններ պահպանել հարևան իշխանությունների հետ, նպաստել հայ-եգիպտ. հաշտության կնքմանը (1282): Հ. Ա Կ. հայտնի է նաև որպես շարականագիր: Նրա գրչի արգասիքն է Շարակնոցը բացող, ս. Աստվածածնի ծննդյանը ձոնված առաջին կանոնը («Երգեցեք որդիք Սիոնի»), որը հորինված է հայ շարականերգության ավանդ. և նոր՝ կիլիկյան դպրոցի լավագույն ձեռքբերումների հմուտ համադրմամբ: Կաթողիկոս. գահին Հ. Ա Կ-ուն հաջորդել է Կոստանդին Բ Կատուկեցին: Պատկերազարդումը տես ներդիր IX-ում, 9.2, 2-րդ պատկերը:

Հալիձորի Կուսանաց անապատը (XVII դ.) արլ-ից

բազալտով կառուցված խոշոր եկեղեցին ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, որին հս-ից և հվ-ից կից երկհարկ շինությունները գավթի դեր են խաղացել, իսկ դրանց տանիքներից գնդակոծել են թշնամուն: Հ. Կ. ա-ի պաշտպանական հաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղ պատըսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով հաջողությամբ դիմադրել թուրք. բազմահազարանոց բանակի հարձակմանը: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Սիսական, Վնտ., 1893: Հ ա ս ր ա թյ ա ն Մ., Հալիձորի բերդը, «Հայկազյան հայագիտական հանդես», 3, Բեյրութ, 1972: Մուրադ Հասրաթյան

ՀԱԿՈԲ

517