Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/771

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՅՈԹԸ ԽՈՏԱՃԱՐԱԿՆԵՐ, Խ ո տ ա ճ ա ր ա կ մ ա ր տ ի ր ո ս ն ե ր (VI դ. վերջ – VII դ. սկիզբ), տոնելի սուրբ ճգնավորներ, վկաներ, որոնք ապրել են Հայոց Սմբատ Բագրատունի (VI դ. վերջ) իշխանի մարզպանության օրոք: Մշո Ս. Կարապետ վանքի շուրջը հավաքվել են, ըստ Մ. Ավգերյանի, «թըւով իբրեւ 398» ճգնակեցներ, Թոդիկ կամ Թադիկ կոչեցյալ վանահոր օրով: Վանքի հռչակը լսելով՝ Արևմուտքից (հուն. Հայաստանից) և Արևելքից (պարսկ. Հայաստանից) եկել են նաև Յ. խ., հաստատվել Ս. Կարապետին մերձ անտառում, շուրջ 20 տարի ապրելով այստեղ «մեծ ճգնութեամբ և խոտաբուտ կենօք», հաճախակի Հաղորդությունը ճաշակելով վանքում: Երբ 604-ին Պարսից Խոսրով թագավորը պատերազմ է հայտարարել հույներին, կոչ է արել Մուշեղ Մամիկոնյանին՝ միանալ իրեն: Սակայն հայերը չեն համաձայնել: Այդ պատճառով պարսից զորքի մի թևը, Տարոնով անցնելիս, հարձակվել է Մշո Ս. Կարապետ վանքի վրա, որի պահպանությունը հանձն էին առել վանքում կամավոր մնացած Յ. խ.: Նախ գլխատել են նրանց գլխավորին՝

770

Պողիկարպոսին, ապա՝ մնացած վեցին, որոնց անունները՝ Թեովնաս, Սիմեոն, Հովհաննես, Եպիփան, Դիմարիոս և Նարկիսոս, պահպանվել են: Երեք օր անց, պարսկ. բանակի քաշվելուց հետո, վանքի փրկված միաբանները վերադարձել են և նրանց ամփոփել Անտոն և Կրոնիդես ճգնավորների գերեզմանների մոտ: Յ. խ-ի հիշատակը Հայսմավուրքները նշել են սեպտ. 30-ին: Ներկայումս Հայ եկեղեցին նրանց հիշատակը տոնում է Խաչվերացից հետո՝ չորրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: Հայոց մեծ դարձին, ս. Անտոնին և ս. Կրոնիդեսին ու Յ. խ-ին է նվիրված «Յովհաննիսի է երգ» ակրոստիքոսը կազմող մի շարական. «…Եօթն աստեղան երկնից կամարք, Աստուածութեանըն կամարարք. Ճըգնողք մարմնով խոտաճարակք, Մաքուրք հոգւով լուսով տաճարք…»: Գրկ. Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912, էջ 598: Սուրբերը և մենք (խմբ. արք. Մ. Աշճյան), Նյու Յորք, 1993: Սուրբերու կեանքը, Բեյրութ, 1994: Գ ա լ ո ւ ս տ յ ա ն Շ., Հայազգի սուրբեր, Ե., 1997: Լևոն Սարգսյան