Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՍՏՎԱԾԱԲԱՆ. հարցուպատասխանի- անձանց, Արարչագործութիւն, Նախախնամու-

ների (Questitiones disputatae) եղանակով: Գրիգոր Տաթևացուց հետո աստվածաբանդավանաբան. միտքն ունեցել է առանձին առկայծումներ: Հիշատակության արժանի են XV– XVIII դդ. հեղինակներ Մատթեոս Ջուղայեցու «Վասն հարցմանց անօրինաց զանազան պատասխանիք», «Երկաբնակացն առ մեզ հարցումն եւ պատասխանիք առ նոսա» (Մատենադարան, ձեռ. դդ 969, 1233), Աղեքսանդր Ա Ջուղայեցի կաթողիկոսի «Յայտարարութիւն ընդդէմ ֆռանկաց» կամ «Գիրք Ատենական, որ ասի Վիճաբանական» աշխատությունները: Աղեքսանդր Ա Ջուղայեցու տասը գլուխներից բաղկացած երկում հերքվել են լատին դավանության հիմն. դրույթները: Վարդապետ. աստվածաբանության ընդհանուր հարցեր են արծարծվում Ստեփանոս Լեհացու «Բանք իմաստասիրականք եւ աստուածաբանականք» (Մատենադարան, ձեռ. դ 110), Ստեփանոս Դաշտեցու «Կոչնակ ճշմարտութեան» (Մատենադարան, ձեռ. դ 8111), «Մաղախ փշրանաց» (Մատենադարան, ձեռ. դ 9689), Հովհաննես Ջուղայեցու «Համառօտ աստուածաբանութիւն» (Մատենադարան, ձեռ. դ 7063), «Գիրք որ կոչի սրբազնագործութիւն» (Մատենադարան, ձեռ. դ 1935) երկերում: XIX դ. 1-ին կեսին կաթոլիկ Արևմուտքի դեմ մաքառմանը փոխարինել է բողոքական աստվածաբանության դեմ ծավալված պայքարը: Հայ եկեղեցու դավան. անաղարտությանը նախանձախնդիր հեղինակները հանդես են եկել ընդդեմ Լյութերի և Կալվինի: Առավել նշանակալից են Ղազար վրդ. Մարտիրոսյանի «Տեսութիւն ընդդէմ Լիւտերի եւ լիւտերականաց», «Պատասխանի կալվինեանց թիւնալի նորակրօն տետրակին…» աշխատությունները: Այս շրջանում փորձ է արվել ամբողջացնել դավանաբան. աստվածաբանության լավագույն ավանդույթները: Մսեր Մսերյանի (Մսեր Գրիգորյան Զմյուռնացու) աշխատասիրությամբ 1850ին լույս է տեսել «Հրահանգ քրիստոնէական հաւատոյ ըստ ուղղափառ դաւանութեան եկեղեցւոյ Հայաստանեայց» գիրքը: Աշխատության առաջին մասում Նիկիայի, Կ.Պոլսի և Հայ եկեղեցու Հավատո հանգանակների համադիր քննությունն է, ապա վարդապետ. աստվածաբանության տասը հիմն. ստորոգությունները (Գոյութիւն Աստուծոյ, Կատարելութիւնք աստուածայինք, Երրորդութիւն աստուածային

94

թիւն, Մարդեղութիւն Աստուածորդւոյն, Եկեղեցի Քրիստոսի և խորհուրդ նորա, Շնորհաբաշխութիւն, Հարութիւն մեռելոց, Վերջին դատաստան) պարզաբանող հարցուպատասխանին: Աշխատության երկրորդ մասում «Վկայութիւնք» խորագրի տակ բերված են վարդապետ. և դավան. աստվածաբանությանը վերաբերող քաղվածքներ Աստվածաշնչից, եկեղեցու հայրերի ժառանգությունից: Հայ եկեղեցու վարդապետ. սկզբունքների ընդհանուր պատկերն է տրված Մ. արք. Օրմանյանի «Հայոց եկեղեցին» աշխատության ԻԱ-ԻԶ գլուխներում («Դաւանական սկըզբունքներ», «Հայ եկեղեցւոյ դաւանութիւնը», «Հաւատոյ հանգանակը», «Ներողամտութեան հոգին», «Եկեղեցւոյ խորհուրդները», «Վարդապետական ճշդաբանութիւնը»): Իր ընդգրկմամբ, փաստերի տրամաբան. քննությամբ աչքի է ընկնում հեղինակի «Տեղիք աստուածաբանութեան» կոթողային աշխատությունը, որտեղ Հայ և արևելաքրիստ. եկեղեցու դավանանքի հիման վրա հեղինակը մանրամասն ներկայացրել է ոչ միայն դավան., այլև բարեպաշտ. աստվածաբանության հիմնակետերը: Դասախոս. երկարամյա գործունեության արդյունք է Ա. Տեր-Միքելյանի «Հայաստանեայց սուրբ եկեղեցու քրիստոնէականը» ստվար աշխատությունը, որը, ինչպես հեղինակն է նկատում, «դաւանական վարդապետութեան ձեռնարկ է»: Իր ժամանակի եվրոպ. գիտության նվաճումների հիման վրա, առաջին անգամ նա է համակարգել և դասդասել հայ դավանաբան. աստվածաբանության բազմադարյան փորձն ու ձեռքբերումները: Գլխավորաբար հայ հեղինակների տեսական – վարդապետ. բովանդակություն ունեցող երկերի (Գրիգոր Ա Լուսավորչին վերագրվող «Յաճախապատում ճառք», Եղիշե, Հովհաննես Ա Մանդակունի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Տաթևացի և ուր.) օգտագործումով տրված է Հայ եկեղեցու դավանաբան. աստվածաբանության համապարփակ պատկերը: Աշխատության կառուցվածքը թելադրվել է Հայ եկեղեցու Հավատամքի բովանդակությամբ. ա. Աստված և նրա գործերը, բ. Աստվածորդու փրկագործությունը, գ. Ս.Հոգու շնորհաբաշխությունը, եկեղեցին, նրա սուրբ խորհուրդներն ու հանդերձյալ կյանքը (փրկության տնտեսություն և կատարում): Առաջին մասը սկսվում է կրոնագիտ. վերլուծմամբ, որի նպատակը Աստծո գոյության հաստատումն է: