Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/997

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1295 թվականին Ստեփանոս արք. Օրբելյանը հիմնովին վերակառուցել է երկրաշարժից ավերված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Տաթևի վանքին նվիրել սեփական Արիտ գյուղը, 1297 թվականին վանքում ավարտել է «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը: 1302 թվականին և 1304 թվականին արքեպիսկոպոսի պատվերով Տաթևի վանքի համար ձուլվել են երկու խոշոր պղնձե զանգեր: XIII դարի վերջին վանքը դարձել է ունիթորության դեմ մղվող պաքարի կենտրոն: XIV դարում Տաթևի վանքը գիտամշակութային վերելք է ապրել: Այստեղ են հավաքվել ժամանակի աչքի ընկնող աստվածաբաններ, փիլիսոփաներ, աստղագետներ, տրամաբաններ, երաժիշտներ, նկարիչներ: Կրոնավորների թիվը գնալով մեծացել է (հասել մոտ 1000-ի): Վերակառուցվել է վանական կրթարանը, 895 թվականին հիմնված վարդապետարանը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, հիմք է դրվել նոր, բարձր տիպի դպրոցի՝ Տաթևի համալսարանի: Վանքին կից X դարում գործել է Տաթևի մատենադարանը, որը համալսարանի գոյության տարիներին հարստացել է և գոյատևել մինչև 1911–12 թվականը, իսկ ավերից ու ավարառություններից փրկված 140 ձեռագիր մատյաններ տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Երևանի Մատենադարան: Համալսարանին կից գործել է մանրանկարչության դպրոց (տես Մանրանկարչություն հոդվածի Տ ա թ ե վ ի մ ա ն ր ա ն կ ա ր չ ո ւ թյ ա ն դ պ ր ո ց մասը): Մեզ են հասել սակավաթիվ, բայց բարձրարժեք արվեստի գործեր:

XIII–XIV դդ. Տաթևի վանքի եպիսկոպոսությունն ուներ 677 հարկատու գյուղեր՝ իր թեմում գտնվող 14 գավառներում (Ծղուկ, Եվայլախ, Վայոց ձոր, Գեղարքունի, Սոթք, Աղահեճ, Հաբանդ, Բաղք, Քաշունիք, Կովսական, Արևիք, Ձորք, Երնջակ, Ճահուկ), բազմաթիվ վանքեր: XIV դարում Հովհան Որոտնեցին Տաթևի վանքի գավթի վրա կառուցել է կամարակապ, երկհարկանի զանգակատուն: 1381–87 թվականներին Լենկթեմուրի՝ Սյունիք կատարած արշավանքի ժամանակ վանքը կողոպտվել է, հրկիզվել, կորցրել կալվածքների մեծ մասը: 1434 թվականի թեմուրյան գահակալ Շահռուխի ասպատակությունից հետո Շմավոն եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխվել է Սանահինի վանք: Տաթևի վանքը վերստին բարգավաճել է XVII–XVIII դարերում: Առաքել եպիսկոպոսը կառուցել է վանքի հարավային կողմի գավիթը, Գրիգոր Տաթևացու հիշատակին խաչքար կերտել, Սիմեոն Անգեղակոթցին Պարսից շահից հետ է ստացել Տաթևի վանքից խլված կալվածքները, Հովհաննես Շինաթաղեցին բազմիցս մեկնել է Սպահան՝ Պարսից Հուսեին շաքհի մոտ և վերահաստատել Տաթևի վանքի իրավունքները կալվածքների նկատմամբ, կառուցել արևելյան դահլիճը, սրբատաշ քարերից սենյակներ: Ներսես եպիսկոպոսը բարեկարգել է վանքը, 1646 թվականին կառուցել արևմտյան խցերը և Տաթև գյուղի Ս. Ներսես եկեղեցին: Զաքարիա եպիսկոպոսը կառուցել է առաջնորդարանի ծենքը, իսկ 1671 թվականին բնակելի սենյակներ: Կիրակոս Աղուերձեցին նորոգել էս. Պողոս-պետրոս եկեղեցու գմբեթըև վանքի պարիսպը: 1705 թվականին Խոջա Անտոնի միջոցներով, Տեր Միքայելը նորոգել է տաճարը: XVIII դարում Հովհաննես Ղալամյանցը նորոգել է վանքի ծենքերը, եկեղեցիների տարածքները, կառուցել տնտեսական ծինություններ և 1745 թվականին՝ Տաթև գյուղի աղբյուրը: Մինաս Շինաաթաղցին նորոգել է վանքի պարիսպը, կառուցել սեղանատուն, խոհանոց, հացատուն: Աբրահամ Աստապատեցին XVIII դարի երկրորդ քառորդին Տաթևի վանքում դպրոց է բացել (գործել է մինչև XX դարը), համալիրի հյուսիս-արևելյան կողմում կառուցել 16 դասասենյակով դպրոցի ծենք, որն արժեքավոր է որպես Հայաստանի ուշ միջնադարի՝ կրթական կառույցի մեզ հասած միակ օրինակ: Հովակիմ արքեպիսկոպոսը 1787 թվականին տաճարի հարավային մուտքի առջև կառուցել է Գրիգոր Տաթևացու դամբարանը, հյուսիսային պարսպի բուրգերը, բնակելի սենյակներ, ձիթհանքի շենք և այլն: 1796 և 1826 թվականներին վանքն ասպատակել են պարսկական զորքերը և կողոպտել:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց (1828) հետո Տաթևի վանքի վանահայր Մարտիրոս եպիսկոպոսը ռուս իշխանությունների միջոցով վերադարձրել է վանքից խլած կալվածքները, հիմնովին նորոգել Տաթևի վանքի համալիրները, Տաթև գյուղի ճանապարհը, Կաքավասարիս ջուր անցկացրել, տնտեսական նոր շենքեր կառուցել: 1837 թվականին Տաթևի վանքի մետրոպոլիտությունը վերացվել է, և Սյունիքը կազմել է Երևանի թեմի մի մաս: 1858 թվականին Տաթևի վանքը ունեցել է 70 հարկատու գյուղեր, 1898 թվականին՝ 15 գյուղ և 5 միաբան: 1862 թվականին Ս Պողոս-Պետրոս տաճարի արևելյան կողմը նորոգել էՀովհաննես արք. Ասլանյանը, 1865 թվականին վանքի հյուսիսային կողմի շենքերը՝ վանահայր Սարգիս Գասպարյանը: XIX դարի վերջին քանդել են վանքի գավիթն ու զանգակատունը և XX դարի սկզբին, տաճարի արևմտյան ճակատին կից, կառուցել բարձր, եռահարկ, շքեղ քանդակազարդ զանգակատուն: 1931 թվականին Տաթևի վանքը երկրաշարժից ավերվել է, քանդվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Աստվածածին