Էջ:Arakel of Tabriz, History.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միաբանները ընդդիմախոս ախոյանի չէին պատահել, ուստի իրենց մտքում իրենց գիտնականներ ու կարող մարդիկ էին կարծում։ Այնտեղ՝ Լվով քաղաքում ֆռանկներից ինչ-որ հայրեր եկան Մովսեսի աշակերտների մոտ հակաճառության համար: Նախ՝ նրանք մերոնց հարցերին քերականությունից, ասացին. «Վարեմ բառը անո՞ւն է, թե՞ բայ»։ Մերոնք հմուտ չլինելով այլևայլ պատասխան տվին։ Այդ ժամանակ նրանք արհամարհելով ու ծիծաղելով ծաղրեցին մերոնց։ Եվ շատ օրեր հակաճառության համար այսպես են արել, իսկ մերոնք սրտով ու հոգով խոցվել են և իմացել, թե այն, ինչ գիտեն, գիտություն չէ, այլ իրենք պարտավոր են փիլիսոփայական գրքեր կարդալ և այնտեղ հաստատ մտադրվել են, թե գնանք Էջմիածին Մելքիսեթ վարդապետի մոտ, ամեն ինչ թողած նրա միջոցով փիլիսոփայական գրքեր կարդանք: Եվ երբ հասան Էջմիածին, անմիջապես սկսեցին նույն գործին ձեռնամուխ լինել, նաև Էջմիածնի միաբանության եղբայրներից հարեցին սրանց դաս առնելու։ Երբ միաբանված եղբայրները եկան Մելիքսեթ վարդապետի մոտ և սկսեցին դաս առնել, նախ քերականություն սովորեցին, սրանից հետո սկսեցին Սահմանքը, ապա Պորփյուրը, Ստորոգությունը, Պերիարմենիասը, Աշխարհացը166, Գովելին169, սրանցից հետո բոլոր ազգերի տոմարները:

Եվ ի լրումն այս ամենի, որ Մելքիսեթ վարդապետը դաս տվեց աշակերտած եղբայրներին, մեծ ցնծությամբ և բերկրալից հոգով իր ձեռքերը երկինք բարձրացրեց, սկսեց գոհանալ աստծուց, փառավորում էր և խոստովանում, որ իր շնորհները տիրոջից են և ասում էր աշակերտած եղբայրներին. «Ոչ մի այլ մտածմունք ու խոհ չկար իմ մտքում, բացի միայն այս իմաստության համար [մտածելուց], որ երկար և անհաշիվ տանջանքով հազիվ գտա, այն էլ տիրոջ շնորհով. վախենում էի, թե առանց որևէ մեկի սովորեցնելու մեռնեի, և այս պանծալի ու չքնաղ գիտությունը ինձ հետ հող մտներ, ամփոփվեր։ Բայց արդ՝ որովհետև դաս տվի ձեզ և տիրոջից ընդունած խոսքի արծաթը գցեցի լումայափոխներին[1],

  1. Նկատի ունի. Պարտ էր քեզ արկանել զարծաթդ իմ ի սեղանաւորս: Մատթ. ԻԵ 27: