Էջ:Arakel of Tabriz, History.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդպես էլ Արճեշի կողմերը զորք ուղարկեց, որոնք գնացին, արին վերևում ասածի համապատասխան ավար, գերություն, ոչնչացում հայոց ազգին ձմեռ ժամանակ։

Նաև այս ժամանակ, մինչ շահը նստած էր բերդի շուրջը և ճակատամարտում էր, Շիրազից Երևան շահի մոտ եկավ Ալահվերդի խանը. սրա գալը մեծ օգնություն եղավ պարսիկներին։ Շահը Ալահվերդի խանին ուղարկեց Արծկե21 քաղաքի վրա, սրան Արծկե քաղաք ուղարկելու պատճառը հետևյալն է։

Երբ հայոց 1049 [1600] թվականն էր, մեծ Սիմոն խանը՝ վրաց թագավորը ապստամբվեց օսմանցիների պետության դեմ և կոտորեց բերդապահ օսմանցիներին, որոնք գտնվում էին Վրաստանում։ Այս պատճառով սուլթան Մահմադ խոնդկարը հրամայեց Ջաֆար փաշային, որ Թավրիզի իշխողն էր, մեծ զորք հավաքել և գնալ Սիմոն խանի վրա։ Թագավորի հրամանի համաձայն Ջաֆար փաշան մեծ զորքով գնաց Սիմոն խանի վրա։ Եվ երբ Սիմոն խանը ընկավ օսմանցիների ձեռքը, Ջաֆար փաշան Սիմոն խանին հանձներ մի փաշայի, որի անունն էր Մահմադ փաշա, որպեսզի սա տանի Կոստանդնուպոլիս խոնդկարի մոտ։ Եվ երբ այս Մահմադ փաշան Սիմոն խանին հասցրեց խոնդկարի մոտ, խոնդկարընրան պարգևեց խիլա[1], Կարինի փաշայությունը, իսկ Վանի փաշայությունն էլ Կարինի փաշայությանը իբրև կալվածք։ Թագավորի հրամանի համաձայն Մահմադ փաշան եկավ Կարին և վարում էր փաշայությունը։ Իսկ Վան քաղաքը ու շրջակա գավառները չուզեցին այս վիճակը, որովհետև նրանց ծանր թվաց, թե Վան քաղաքը իր բերդերով այնքան նվաստացավ, որ դառնա Կարինին կալվածք․ այս պատճառով չէին կամենում հնազանդվել Մահմադ փաշային։ Իսկ Մահմադ փաշան Կարինից ելավ եկավ Վան քաղաքը, նրանց համաձայնեցրեց ու ենթարկեց իր կամքին։ Այնտեղից գնաց, որպեսզի շրջակա շեները նույնպես համաձայնեցնի. հերթով շրջելով հասավ մինչև Արծկե։ Իսկ Արծկեի իշխողը, որի անունը նորից Մահմադ փաշա էր, չկամեցավ հնազանդվել,

36
  1. Խիլան թանկագին հագուստ է, որ թագավորները նվիրում էին իրենց մեծագործ հպատաներին: