Էջ:Arakel of Tabriz, History.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի անունն էր Միրաբեկ՝ առնել զորք և գնալ։ Նա առավ իր հետ հազար հինգ հարյուր (զորական)՝ զենքերի մեծ պատրաստությամբ, մանավանդ հրացանների։ Սրանք հապճեպով հասան Վանա երկիրը և քաղաքի մերձակայքում հարմար տեղերում շրջում էին, թե գուցե Հուսեյին աղային ձեոք գցեն, առնեն, գնան։

Երբ փաշան տեսավ, որ Եզդիշերի զորքերը եկել են Հուսեյին աղային տանելու, մտածեց իր մտքում իմացավ, որ նրա գնալուց հետո ինքը մենակ է մնալու, ուստի ինքը շտապեց. Հուսեյին աղայից շուտ իր ծառայողներով ելավ Վան քաղաքից և գնաց, ուր կամեցավ։

Բայց թնդանոթը մշտապես վերին բերդից ծեծում էր ներքին քաղաքը և ավերում։ Աղուհացքի առաջին շաբաթում սկսեցին թնդանոթաձգությունը, որը տևեց մինչ հոգեգալուստը[1], ուստի բոլոր քաղաքացիները, իշխանները, ազնվական ու ռամիկ ձանձրացան։ Մեծամեծները, ճորտապետերը (քրիստոնյա տղաներից կազմված զորամասի պետ) խորհուրդ արին, թե մի մարդու համար ինչու այսքան չարչարանք կրենք. բռնենք Հուսեյին աղային և տանք իրեն պահանջողների ձեռքը։ Ոմանք այս մտադրությունը հայտնեցին Հուսեյին աղային, իսկ նա կամեցավ, որ այդ խորհրդակցության գլխավորներին, որոնք ճորտապետեր էին, որևէ հնարքով սպանել։ Այս մտադրությունը ևս հայտնվեց ճորտապետերին և այլ գլխավորների։ Ուստի առավոտ լուսանալիս ճորաապետերը և այլ գլխավորներ առան իրենց նշանների դրոշակը և գնացին ներքին բերդի այն դուռը, որը կոչում են Իսկալի դուռ։ Դրոշակը տնկեցին պարսպի վրա և աղաղակեցին, թե՝ «Ծառան դարձավ, ծառան դարձավ»։ Երբ ազնվական զորքերը այս լսեցին, բոլորը առան իրենց զենքերը և ընթացան իրենց դրոշակի տակ։ Մնաց Հուսեյին աղան ինքը մենակ, իր որդիներն ու ծառաները։ Ուստի վախեցավ Հուսեյին աղան, թե գուցե իրեն բռնեն։ Այդ ժամանակ ծառաները Հուսեյին աղային պարանով կախեցին Ներքին բերդի պարսպից, որ իջավ, գնաց միացավ Եզդիշերի

  1. Աղուհացքը մեծ պասն է, իսկ հոգեգալուստը զատկից 50 օր հետո է, նշանակում է 100 օր ռմբակոծել։