Էջ:Arakel of Tabriz, History.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաներ, որ այս գլխում պատմեցինք, տեղի ունեցան երկու տարում, որ մեր թվականության 1052, 1053 (1603, 1604) տարիներն էին։

Գ Լ Ո Ւ Խ Դ
ՋՂԱԼՕԶԼՈՒ ԱՌԱՋԻՆ ԳԱԼՈԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՇԱՀԸ ԲՈՎԱՆԴԱԿ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՍՐԱՆ ՄՈՏԻԿ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ԳԱՎԱՌՆԵՐԸ ՍՐԱ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՏԱՐԱԳՐԵՑ

Շահը այս ամեն գործերը և եղելությունները կատարելուց հետո, Երևանից իր ամբողջ բանակով առաջ շարժվեց գնաց Կարս քաղաքի վրա այն ևս գրավելու նպատակով։ Եվ երբ հասավ Շիրակավանի30 գավառը, Ջղալօղլու գալու մասին բազմաթիվ լուրերի հետ, որ մշտապես բերում էին գնացած լրտեսները, այնտեղ եկան այլ լրտեսներ և ստույգ լուր բերին, թե ահավասիկ Ջղալօղլին եկավ մուտք գործեց Կարնո գավառը, որ Էրզրումն է։ Երբ շահը այս լուրը լսեց, իր երեսը շուռ տվեց, եկավ նախկին Երվանդակերտ31 որ այժմ կոչվում է Աղջաղալա։

Եվ այն, որ վաղուց մտադրվել էր քրիստոնյա ժողովրդին տարագրել և հայոց աշխարհը ավերել, այդտեղ հայտնեց իր խորհրդակիցներին։ Քանզի իր մտքում հասկանում էր, թե չի կարող պատերազմով Սինան փաշային, այսինքն՝ Ջղալօղլի զորահրամանատարին, դիմադրել, այդ պատճառով հրամայեց Հայաստանի բոլոր բնակիչներին՝ թե քրիստոնյա, թե հրեա, թե մահմեդական, քշել Պարսկաստան, որպեսզի օսմանցիները գան երկիրը մարդկանցից թափուր տեսնեն, և չգտնվեն ուտելիք ու օրապահիկ և այլ պիտույք նրանց ու նրանց անասունների համար․ և հարկավոր առարկաների չգոյության հետևանքով օսմանյան զորքերը նեղվեն։ Նաև՝ քշված տարված ժողովուրդները նրա համար լինեն կայուն հարկատուներ, ծառաներ ու հողոգործներ մինչև հավիտյան։

Եվ նա մինչ մտավարանքի մեջ էր, լսեց, թե Ջղալօղլին դուրս եկավ Կարինից։ Այդ ժամանակ իր մոտ կանչեց Հայաստանի

41