Էջ:Arakel of Tabriz, History.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծովը հունվար ամսի տասնչորսին այնպես սառեց, որ մարդ վրան շրջում էր։ 1071 (1622) թվին նույն սուլթան Մուստաֆան երկրորդ անգամ թագավոր նստեց և թագավորական գահը զբաղեցրեց հարյուր հիսուն օր. երկրորդ անգամ տապալեցին նրան, որովհետև խելքից պակաս էր։ Դարձյալ նույն թվականին Շահ-Աբաս Առաջինը գնաց Ղանդահար քաղաքը և կռվով գրավեց։ Դարձյալ նույն թվին Իմամղուլի խանը գնաց Հուրմուզ և կռվով գրավեց։ 1072 (1623) թվի սեպտեմբեր ամսին թագավոր նստեց սուլթան Մուրադը։ Դարձյալ սույն թվին Աբաղա փաշան, որ նստում էր Կարին քաղաքում, ելավ այդտեղից և գնաց մինչև Անկարա․ շատ ենիչերիներ ջարդեց զանազան չարաչար տանջանքներով՝ վրեժխնդիր լինելով սուլթան Օսման թագավորի արյան, և դարձյալ ետ եկավ Կարին։ Դարձյալ նույն թվին տղա հավաքողը հանդես եկավ։ 1073 (1624) թվին Բաղդադում նստող Բաքիր փաշան մարդ ուղարկեց Շահ-Աբաս Առաջինի մոտ, թե եկ, որ Բաղդադը քեզ հանձնեմ։ Շահ-Աբասը գնաց, բայց փաշան դրժեց (իր խոստումը) և չհանձնեց։ Իսկ շահը սրով գրավեց Բաղդադը։ 1074 (1625) թվի օգոստոս ամսին Ամիդի Քաբիկ կոչված գյուղում մեծ հրաշք եղավ․ մի կին ծննդաբերեց երկու գլխանի մեռած զավակ՝ մի գլուխը մարդու էր, իսկ մյուսը՝ հորթի, իսկ մարմինը մաքուր հորթի մարմին էր՝ ոտքերը, կճղակները, պոչը՝ ամեն ինչ նման էր հորթի, միայն գլուխը մարդու էր։ Դարձյալ սույն թվականին ռուսը եկավ Տրապիզոնի ներքին բերդը գրավեց։ Եկավ ապրիլի քսաներեքի կիրակի օրը, մնաց չորս օր, ապա հեռացավ։ Երկու հարյուր քառասուն նավ ունեին, հազար հինգ հարյուր ռուս ջարդվեց։ Դարձյալ սույն թվին վրացի մովրովը պատերազմեց ղզըլբաշների դեմ և նրանցից բազմաթիվ հեծյալներ կոտորեց. սպանեց Ղարչղա, Յուսուֆ, Ղազախ խաներին։ Դարձյալ ղզըլբաշները երկու ամսից հետո երկրորդ անգամ զորաժողով են անում վրացիների դեմ․ վրացիների գլխավորն էր միևնույն մովրովը, որ այս պատերազմում նույնպես կոտորեց ղզըլբաշների զորքերին, սպանեց Ամիրգունա, Շահբանդա խաներին ու Սելիմ սուլթանին։ Դարձյալ նույն թվին Կարինում նստող Աբաղա փաշան այն քարավանները, որոնք Կարին