Էջ:Arakel of Tabriz, History.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ հրեաների նախնիների ժամանակ, երր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան գերեց հրեաներին և տարավ Բաբելոն, այդ օրը նրանց նախնիները սգո ամենամեծ տոնը նշանակեցին։ Այդ օրվանից մինչև այժմ պասով, ծոմով, սգով, ապաշխարանքով ու իրենց կոծելով կատարում են այն սգո օրերը։ Նաև այդ օրերին Երեմիա մարգարեի ողբն են կարդում։ Օգոստոս ամսին, երբ լուսինը տասնհինգ օրական է լինում, այդ տոնը կատարում են, իսկ մահմեդականները այդ տոնը կոչում են ղարաբայրամ։

Իսկ դիվաբնակ Սաբեթան երբ տեսավ, որ կուրացած ժողովուրդը իր նկատմամբ մոլի սեր ունի, սկսեց նրան էլ ավելի մոլորեցնել իր հանդեպ, քանզի շատ թղթեր գրեց և ամեն տեղ ուղարկեց հրեաներին՝ հրաշալի բան հաղորդելով նրանց, ասում է․ «Ծնված եմ աստծու որդի, ձեզ ազատող [ճիշտ] ժամանակին հասած»։ Նույնի գրության պատճենն ու օրինակը այս է. «Աստծու միածին որդի և անդրանիկ՝ Յոսամպեսևի Իսրայելի մեսիա փրկիչ: Իսրայելի համայն որդիներիդ՝ աստծու սիրելիներիդ, խաղաղություն։ Ինչպես տիրոջ օրը, որ ցանկանում էին տեսնել երանելի Աբրահամը, Իսահակը և Հակոբը, այս օրերին մենք արժանավորվեցինք տեսության. ինձ ընդունեց Իսրայելի ազատության ու փրկության համար ըստ մեր տիրոջ ուխտի, որ ուխտեց մարգարեների և Իսրայելի սիրելիներիդ մեր հայրերի խոսքերով։ Այդ՝ ձեր ամբողջ սուգը թող վերածվի ուրախության և ձեր պասը լինի տոն ու բանայիրս․ քանզի այսուհետև այլևս չեք լա, ով իմ զավակներ Իսրայելի. ձեր անցյալի մասին այլևս չհոգաք, քանզի ուրախությակ փրկություն տվեց, որ անպատմելի է։ Արդ ձեր աղոթքի ժամանակ երաժշտական արվեստի թմբուկներով ու նվագներով, բարձր ցնծությամբ գոհացեք նրանից, որ իր հավիտենական ուխտը կատարեց, որ ուխտել էր մեր հայրերի հետ. ամեն օր և ամսագլուխներին նույնանման ցնծացեք։ Ձեր ցերեկվա ու գիշերվա սուգը, որ կոչվում է բուրիմ, դարձրեք ցնծության (ամբրան) օր՝ լուսաբեր ուրախության, որ եղավ իմ հայտնությամբ։ Ձեզանից ոչ ոք ուրիշ գործերով թող չզբաղվի, այլ միայն ուրախությամբ ու ցնծությամբ, քանզի ձեզ տրվեցին իբրև վայելչություն