Էջ:Arakel of Tabriz, History.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար այդպես են կոչվում։ Սրանց իշխանությունը կործանվում է 1467 թվականին Ճապաղջուրի մոտ կրած պարտությամբ, որտեղ սպանվում է հիշյալ Ջհանշահը։ (էջ 326):

189. Երեք վանքերն էլ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի վանքերից են։ Այդ տարին [1442թ.] Սսից կաթողիկոսական աթոռը փոխադրվեց Էջմիածին, և եպիսկոպոսների, վարդապետների մեծագումար ժողովը կաթողիկոսությունը հաստատեց Էջմիածնում, Կիրակոսին էլ օծեց կաթողիկոս: Ըստ Օրմանյանի, ժողովը տեղի է ունեցել 1441 թվականին և ոչ թե՝ 1442։ Կիրակոս կաթողիկոսը վասպուրականցի էր կամ, ինչպես Օրմանյանն է ասում, Արճեշից կամ Քաջբերունի գավաոի Խառարաստ գյուղից։ (էջ 327):

190. Ջռել բերդի տեղը չկարողացանք գտնել. հավանորեն Ջուլամերիկի մոտերքն է, որ գտնվում է Փոքր Աղբակ գավառում [Օ. Երեմյանը տեղադրում է Ճահուկում]: Հավանորեն Ջուլամերկ կամ Ջըմար բերդը այդ երկու գավառների սահմաններում է։ Թե Փոքր Աղբակը և թե Ճահուկը գտնվում են Կորճեից նահանգում, որ Մեծ Հայքի հարավային նահանգն է: (էջ 327):

191. Եփրեմ Խուրի Ասորին 4-րդ դարի ասորի մատենագիր է, որի երկերը 5-րդ դարում թարգմանված են հայերենի։ (էջ 327)։

192. Ճաշոց. եկեղեցական ասմունքի գիրքը, որ կազմված էր Հին և Նոր կտակարաններից հատվածներ ճաշաժամին կարդալու համար, հնում կոչվում էր Տօնամակ։ (էջ 327)։

193. Մատնավանք, Մտառավանք կամ Մանրավանք Մուշ քաղաքի հյուսիսային կողմում Ս. Կարապետի վանքից մոտ քսան կմ դեպի արևելք Ծրխտու գյուղի դիմաց փոքրիկ վանք է։ Մի Մատնավանք էլ եղել է Խլաթում, հավանորեն Դավրիժեցին այս վանքն է ակնարկում, որ ընկնում է Վանա լճի արևմտյան կողմը։ (էջ 327)։

194. Լուսավորչի աջը Սսում է եղել, 1441 թվականին Սսից անհայտացել է։ Գողացվել է, բերվել Էջմիածին, և այդ տարին էլ Էջմիածնում վերահաստատվել է կաթողիկոսությունը, այսինքն՝ Սսից փոխադրվել է Էջմիածին։ Հաջորդ էջերում այդ մասին Դավրիժեցին պատմում է մանրամասնորեն։ (էջ 328)։

195. Արզնի կամ Արկնի բերդը Չորրորդ Հայցի Պաղնատուն գավառի մեջ է գտնվել, այժմ կոչվում է Տիգրանակերտի գավառ։ (էջ 328):

196. Վանքերի անուններ են։ (էջ 328)։

197. Քաջբերունիք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառներից է, որը կազմված է երկու գավառից՝ Գառնի և Առբերան գավառներից (Գառնին Արևմտյան Հայաստանի Աբաղայի դաշտն է Թոնդրակ լեռան հարավային ստորոտներում)։ Առբերանը Վանա լճի հյուսիս-արևելյան եզերքում է, որտեղ գտնվում է Բերկրի քաղաքը։ (էջ 329):

198. Նետողների ազգ են կոչվել թաթար-մոնղոլները, այստեղ թուրքմեն Ջհանշահի զորքը թաթար-մոնղոլների նմանությամբ հիշատակարանում կոչվում է ազգ նետողաց (նետաձիգների ազգ)։ (էջ 329)։

199. Աստվածաշնչի «Դանիելի» գրքի Ը գլուխը սկսվում է այսպես. «Բաղդասար արքայի թագավորության երրորդ տարում երազ տեսա