Էջ:Arakel of Tabriz, History.djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

266․ Թոնդրակեցիների սպանդը ծնունդ առավ 9-րդ դարի 30-40-ական թվերին, Թոնդրակ ավանում [Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառում]։ Թոնդրակյան աղանդը, սուր ծայրով ուղղված էր հայ եկեղեցու դեմ։ Թոնդրակեցիները մերժում էին խաչը, եկեղեցին ու նրա խորհուրդները։ Մերժում էին Քրիստոսի աստվածային էությունը, նրան համարում էին մարգարե ու ուրիշ ոչինչ։ Նրանք չէին ընդունում հանդերձյալ կյանքը, մարդու և աստծո միջև եկեղեցու միջնորդ լինելը, այլև ըստ նրանց հոգևորականները դեր չունեն, ավելորդ են բոլոր ծեսերն ու արարողությունները։

Թոնդրակյան շարժման գնահատականը, մեր կարծիքով, միակողմանի է։ Եթե Հայաստանը լիներ անկախ երկիր, ապա այդ շարժումը իրոք կարող էր համարվել հեղափոխական շսւրժում, բայց Հայաստանը հեծում էր օտար լծի տակ, վերացվում էին նախարարական տները, հալածվում էր եկեղեցին, ուստի այդպիսի ներքին շարժումը միաժամանակ ջուր է լցնում օտարների ջրաղացին։ Թոնդրակեցիները պայքարելով հայոց եկեղեցու դեմ, փաստորեն կամենում էին կործանել այն միակ հաստատությունը, որ հոգում էր ժողովրդի մտավոր զարգացման, կրթության, ազգային ավանդների պահպանման համար՝ ժողովրդի գոյատևման համար։ (էջ 485)։

267. Մատթեոս Ուոհայեցին պատմում է, որ 471 (1027) թվին հույների Վասիլ կայսեր օրոք ահավոր հրաշք եղավ, բարկություն թափվեց բոլոր արարածների վրա։ Հոկտեմբերի 3-ի երրորդ ժսւմին երկինքը պատռվեց արևելքից արևմուտք երկու մասի և հյուսիսից պայծառ լույս իջավ երկրի վրա, երկիրը շարժվեց, արեգակը խավարեց։ Ողջ երկիրը սուգ մտավ։ Հովհաննես հայոց թագավորի հրամանով իշխաններն ու ազնվականները եկան Հովհաննես Կոզեոնի մոտ, որ շատ գիտուն մարդ էր։ Եկողները սրան հարցնում են երևույթի պատճառը։ Կոզեոնը պատասխանում է. «Ով որդիներ, լսեցեք ինձ, վայ ու եղուկ է բոլոր մարդկանց, որովհետև այսօր հազար տարին լրանում է սատանայի կապանքների, որին մեր տեր Հիսուս Քրիստոսը իր սուրբ խաչով, մանավանդ Հորդանան գետում իր սուրբ մկրտությամբ կապեց, և այժմ սատանան արձակվեց իր կապանքներից ըստ Հովհաննես Ավետարանչի տեսիլքի վկայության, ինչպես որ աստծու հրեշտակը նրան ասաց, թե հազար տարի կկապվի սատանան և դարձյալ կարձակվի» [տես. Մ. Ուռհայեցի, ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898]։ Այս է ակնարկում Առաքել Դավրիժեցին։ (էջ 485)։

268. Բագնայրը [Բգներ, Բգնայր] գտնվել է Անիից 4-5 կմ հեռավորության վրա Ալաջա լեոան հյուսիսային ստորոտում, համանուն գյուղի մոտ, կառուցել է Սմբատ Մագիստրոս Պահլավունին 1012թ.։ Այժմ գրեթե ավերակ է։ Բայց չգիտենք, թե ինչու է Դավրիժեցին այն տեղադրել Դվինում։ (էջ 485)։

269. Պետրոս Գետադարձ կաթողիկոսը օծվեց 1019 թ.։ Լեգենդը ասում է, որ ջրօրհնեքին Տրապիզոնի մոտ գետակի մեջ խաչը օրհնելիս հայոց պժգալի կաթողիկոս Պետրոս Գետադարձի հրամանով գետի ջրերը հետ դարձան, որպեսզի գետի ներքևում գտնվող հույները հայոց օրհնած ջուրը վերատին