Էջ:Armenia Encyclopedia.djvu/1082

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գաբրիելյան Նիկոլայ Կոստանդինի՝ միահալվածքների տեխնոլոգիայի, սարքավորման մշակմանը և հատուկ ֆիզիկական հատկություններով համաձուլվածքներից շատ բարակ ժապավենների արդյունաբերական արտադրության կազմակերպմանը մասնակցելու համար (համահեղ․)

1969 Եղիազարով Աշոտ Արամի՝ պղնձահալման կտրուկ ավելացման տեխնոլոգ․ առաջավոր պրոցեսներ մշակելու և ներդնելու համար (համահեղ․)

Ծատուրով Գեորգի Սարգսի, Մելիք-Շահնազարով Ալեքսանդր Միքայելի՝ նավթարդյունահանության ավտոմատացման համակարգերի և միջոցների համալիր ստեղծելու և լայնորեն ներդնելու համար (համահեղ․)

Միրզաբեկով Անդրեյ Դարի՝ վալինային փոխադրիչային ՌՆԹ-ի առաջնային կառուցվածքն ուսումնասիրելու և բացահայտելու համար (համահեղ․)

Խանջյան Գրիգոր Սեպուհի՝ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» գրքի պատկերազարդման և ձևավորման համար

Բուռնազյան Ավետիք Իգնատի՝ բժշկագիտական աշխատությունների համար

Աբրահամյան Եվգենի Արամի, էլեկտրոնային արագացուցիչի ստեղծման համար

Մելիք-Շահնազարով Ալեքսանդր Միխայիլի՝ նավթարդ. աշխատանքների ավտոմատացման համար

Տեր-Ստեփանյան Անդրանիկ Սմբատի՝ հրթիռային կոմպլեքսների ինժեներկոնստրուկտոր

1970 Սարգսյան Արտեմ Սարգսի՝ Լոմոնոսովի հոսանքի և արևադարձային ատլանտիկայի սահմանամերձ հոսանքների համակարգի փորձարար. և տես. հետազոտությունների համար (համահեղ․)

Աշմյան Լեոնիդ Մոյիսեյի, Օսկանյան Մամիկոն Մանուկի՝ նավթի նախնական վերամշակման տարեկան 6 մլն տ կարողությամբ բարձրարտադրող. տեղակայանքի ստեղծման և արդ-յան մեջ ներդրման համար (համահեղ-ներ)

Բոստանջյան Յուրի Գեորգիի՝ «Մինսկ» մակնիշի երկրորդ սերնդի համապիտանի ԷՀՄ-ների ընտանիք ստեղծելու և սերիական արտադրությունը յուրացնելու համար (համահեղ․)

Մելիքսեթով Սերգեյ Ստեփանի՝ ապարների դուրսբերման մեքենայացման բարձրարտադրող. միջոցներ (ԿՄ տիպի) ստեղծելու համար (համահեղ․)

Գրիգորյանց Արտեմ Նիկոլայի՝ Բելոյարսկու Ի. Կուրչատովի անվան ԱԷԿ ստեղծելու համար (համահեղ․)

Ավանեսով Ռուբեն Իվանի՝ բելոռուս․ լեզվաաշխարհագրության վերաբերյալ աշխատանքների համար (համահեղ․)

Բադալով Գեորգի Պարսամի՝ «Բելոռուս ՄՏԶ-50» բազային մոդելի հիման վրա 1,4-2 տ քարշային կարգի միասնականացված անվավոր, կիսաթրթուրավոր և թրթուրավոր տրակտորներ ստեղծելու և յուրացնելու համար (համահեղ․)

Սարգսյան Զինաիդա Նիկոլայի՝ Օրշայի «Կրասնի բորեց» հաստոցաշին. գործարանում ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցների ցուցադրման կոմպլեքսային մեքենայացված ցուցադրական արտադրություն ստեղծելու և յուրացնելու համար (համահեղ․)

Հովսեփյան Հրաչ Եսայու (աշխատանքի ղեկ.), Բունիաթյան Մնացական Ռուբենի, Էյլեզյան Խաչիկ Կարապետի, Սարգսյան Ֆադեյ Տաճատի, Սաղոյան Հրանտ Սամսոնի, Խաչատրյան Միքայել Արտավազդի, Իշին Վլադիմիր Սավելևիչ, Թումանյան Սարգիս Հմայակի, Զակիրով Այրատ Վագիզովիչ՝ «Նաիրի» ԷՀՄ-ների ընտանիքի մշակման և ստեղծման համար

Կարապետյան Գուրգեն Բեհբուդի՝ հորատման կոմպլեքսային տեղակայանքների և հակաարտանետումային սարքավորման ստեղծման և յուրացման համար (աշխատանքի ղեկ.)

Կասյան Վլադիմիր Խրիսանի՝ խողովակի արտադրության ավտոմատացման և ինտենսիվացման նպատակով մեքենաների մեխանիզմներ ու սարքեր մշակելու և ներդնելու համար (համահեղ․)

Շահպազով Քրիստափոր Սերգեյի՝ ծածկված էլեկտրոդներով զոդման և դրանց արտադրության ժամանակ աշխատանքի պայմանների արմատական բարելավման և արտադրողականության բարձրացման համար (համահեղ․)

Անտոնյան Տիգրան Սարգսի՝ ուղղորդված զանգվածային պայթեցումներով Վախշ գետի (Տաջիկ. ԽՍՀ) վրա կառուցված Բայպազինի հիդրոհանգույցի քարալիցքային ամբարտակի կառուցման համար (համահեղ․)

Տաթևյան Գրիգոր Շավարշի՝ ավիացիոն տեխնիկայի ասպարեզում կատարած աշխատանքների համար

Մարգուլովա (Մարգուլյանց) Թերեզա Քրիստափորի՝ «Ատոմային էլեկտրակայանները» (ռուս․, 1969) գրքի համար

Խաչատրյան Արամ Եղիայի՝ կոնցերտ-ռապսոդիաների (ջութակի և նվագախմբի համար, թավջութակի և նվագախմբի համար, դաշնամուրի և նվագախմբի համար) եռերգության համար

Հակոբյան Սուրեն Իշխանի՝ օդային սառեցումով դիզելային շարժիչների ստեղծման համար

Գալաջև Պյոտր Ստեփանի՝ «Լճի մոտ» ֆիլմի համար

Գրիգորյան Մարկ Վլադիմիրի՝ Երևանի Լենինի հրապարակի ճարտ. համալիրի (1950-60) համար

1972 Քարամյան Սարգիս Արշավիրի՝ միաբյուրեղների միջուկային ռեակցիաներում ստվերների էֆեկտի հայտնագործման և հետազոտման համար (համահեղ․)

Բաղդասարով (Բաղդասարյան) Խաչատուր Սահակի՝ ֆիզիկայի բնագավառում կատարած հետազոտությունների համար

Ղարիբյան Արարատ Սահակի, լեզվաբան

Մելիքով Յուրի Վլադիմիրի՝ միաբյուրեղները տարրական մասնիկներով ճառագայթահարելիս միջուկային ռեակցիաներում ստվերների էֆեկտը բացահայտելու և հետազոտելու համար

1973 Սարկիսով Հարություն Քրիստափորի՝ խոշոր եղջերավոր անասունների խուզող որքինի դեմ «ՏՖ-130» բարձրարդյունավեա պրոֆիլակտիկ պատվաստանյութ ստեղծելու, դրա արտադրության տեխնոլոգիան մշակելու, արդյունաբերական թողարկումը յուրացնելու և անասնաբուժ. պրակտիկայում արմատավորելու համար

1974 Կարապետյան Գարեգին Հովհաննեսի՝ նեոդիմե ապակու հիմքի վրա օպտիկ․ քվանտային գեներատորների մշակման և դրանց սերիական արտադրության համար (համահեղ․)

Նաջարյան Կոնստանտին Արսենի՝ «Չեռնոմորեց» և «Բոգատիր» ինքնագնաց լողացող ամբարձիչների ընտանիքի բազայի վրա հայրենական ծովային լողացող ծանր ամբարձաշինություն ստեղծելու համար (համահեղ․)

Ռեիզով Բորիս Գեորգիի (Ռեիզյանց Բաղդասար Գևորգի)՝ ռոմանտիզմի խնդիրներին նվիրված աշխատանքների շարքի համար

Վիրաբյան Հակոբ Հովհաննեսի՝ տեխնոլոգ․ պրոցեսների կառավարման ավտոմատացված համակարգեր ստեղծելու «Ցենտր» պնևմատիկ միջոցների ագրեգատային ֆունկցիոնալ-ապարատուրային կոմպլեքսի նախագծման և ներդրման համար (համահեղ․)

Բաբայան Բորիս Արտաշեսի՝ կառավարման համակարգչային ծրագրի մշակման համար

1975 Տեր-Հակոբյան Գուրգեն Մկրտչի, Հովհաննիսյան Յուրի Ցոլակի (նաև՝ 2010, ՌԴ Պետ. մրցանակ)՝ միջուկային կայունության սահմանագծում ատոմային միջուկների սինթեզի և դրանց հատկությունների ուսումնասիրությանը նվիրված աշխատությունների շարքի համար (համահեղ-ներ)