Էջ:Armenia Encyclopedia.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակակից մոդել և տեղեկատվ. տեխնոլոգիաների վրա հիմնված, օրգանիզմի հարմարվող․ պաշարների ու վերականգնող․ բուժման արդյունավետության քանակական գնահատման եղանակ։

ԿՖԲ ԳՀԻ-ում շարունակվում են ՀՀ բնական բուժ․ պաշարների (հանք․ ջրեր, տորֆեր, բուժիչ ցեխեր, կավեր) քիմիական կազմի և ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրությունը, հանք․ ջրերի պաշարների առկա վիճակի ու որակի գնահատումը, դասակարգումը և եվրոպ. ժամանակակից պահանջներին դրանց համապատասխանեցումը, ժամանակակից բնական հանք․ ջրերի մոնիթորինգը։

ԿՖԲ ԳՀԻ-ն հանրապետության միակ իրավասու գիտական կենտրոնն է, որը գիտականորեն հիմնավորված եզրակացություններ է ներկայացնում հանք․ ջրերի և այլ բնական գործոնների պահանջվող որակի, բուժ-առողջարար. հատկությունների վերաբերյալ, հիմնավորում է առողջապահ-յան բնագավառում դրանց բալնեոլոգ. արժեքն ու կիրառման ոլորտը։

Կլիմայի և կլիմայաբուժության ոլորտում ուսումնասիրվում են եղանակային և կլիմ. առանձնահատկությունների կիրառումը բժշկ. նպատակներով։ Մասնավորապես, գնահատվում են հանրապետության առողջարանների հարմարավետ և ոչ հարմարավետ պայմանները, որոշվում են կլիմայաբուժության ժամկետները։ Ինստ-ի գիտաշխատողների բազմամյա ուսումնասիրութունների արդյունքներն ամփոփվել են «Ատլաս. Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները» (գլխավոր խմբագիր՝ Բ. Հարությունյան) գիտական հիմնարար աշխատության մեջ։ Ներկայացվել են հանրապետության հայտնի ու նոր հայտնաբերված բնական բուժ-առողջարար. պաշարների ընդհանրացված տվյալների և դրանց մոնիթորինգի, համակարգման, բժշկաէկոլոգ. գնահատման գիտական մշակումների արդյունքները։ Ատլասում ներկայացված ապացուցող․ բազան կարող է հիմք ծառայել հանրապետության հանք, ջրերի և այլ բուժ․ հարուստ պաշարների պահպանման, արդյունավետ օգտագործման․ հանրապետության առողջավայրերի, առողջարանների և էկոտուրիզմի զարգացման ու դրանց ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի համար։

ԿՖԲ ԳՀԻ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ առողջապահ-յան, կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ ԳԱԱ-ի մի շարք ԳՀ կենտոնների ու կրթության ոլորտի հաստատությունների հետ։ Ինստ-ը ԵՊԲՀ-ի և ԱԱԻ-ի կլինիկ․ հենակետն է, որտեղ տեղակայված են նշված հաստատությունների պրոֆիլային ամբիոնները։ Ինստ-ը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի և Ֆիզիոլոգիայի ինստ-ների հետ։ Ինստ-ի ռազմավարության կարևորագույն ոլորտը միջազգային համագործակցությունն է և ինտեգրումը, որոնք իրականացվում են միջազգային տարբեր կազմակերպությունների մշակած նախագծերի ու ծրագրերի շրջանակներում։ Ինստ-ն ընդգրկված է ԱՀԿ-ի «Սննդի, ֆիզիկական ակտիվության և առողջապահության գլոբալ ռազմավարություն», «Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և պայքարի եվրոպական ռազմավարություն» ու «Առողջ սնունդ և պարենային անվտանգություն» եվրոպ. ծրագրերում։ Առաջատար բժշկ. տեխնոլոգիաների և սարքավորումների մշակման, կլինիկ․ փորձարկման ու ներդրման ուղղությամբ ինստ-ը համագործակցում է ՌԴ բժշկատեխնոլոգ. ակադ-ի հետ (Հայաստանի մասնաճյուղի նախագահ՝ Բ. Հարությունյան)։ Կանխարգելիչ բժշկության, առողջ մարդու առողջության պահպանման, վերականգնող․ նոր ծրագրերի և տեխնոլոգիաների մշակման, ներդրման, առողջարար., բուժ․ սննդի ու պարենային անվտանգության բնագավառներում ինստ-ը համագործակցում է ՌԴ Վերականգնող․ բժշկության և կուրորտաբանության կենտրոնի ու ՌԲԳԱ Սննդի ԳՀԻ-ի, Թբիլիսիի բալնեոլոգ. առողջարանի, Վրաստանի կուրորտաբանության, ֆիզիոթերապիայի, վերականգնման և բուժ․ տուրիզմի գիտագործն. կենտրոնի հետ։ Միջազգային նոր կապեր են հաստատվում ֆիզիկական և վերականգնող. բժշկության եվրոպ. միության (ESPRM, Հռոմ), Աթենքի համալսարանի, «Դետենզոր» ինստ-ի (Գերմանիա), Թել Ավիվի Կապլանի բժշկ. կենտրոնի Ցավի կլինիկայի (Իսրայել), Եվրոպ. բիզնես ասամբլեա (EBA, Լոնդոն) և միջազգային այլ կազմակերպությունների հետ։


Հոգեբուժություն

Հոգեախտաբան. տարբեր վիճակների ուշագրավ նկարագրություններ հանդիպում են դեռևս վաղմիջնադարյան հայ մատենագրության մեջ։ Իսկ գիտական հոգեբուժության զարգացումը կապված է 1926-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում հոգեբուժության ամբիոնի ստեղծման և 1930-ին Երևանի հոգեբուժ. հիվանդանոցի հիմքի վրա նույն ամբիոնի վերակազմավորման հետ։ Մինչև 1937-ը ամբիոնը ղեկավարել է Հայաստանում հոգեբուժ. ծառայության հիմնադիր Գ. Տեր-Հակոբյանը (Գրո), այնուհետև՝ Գ. Աղբալյանը (1937-38), Ա. Զայցևը (1938-44), Ա. Մեհրաբյանը (1944-85), Մ. Մելիք-Փաշայանը (1988-91 և 1993-2008), Վ. Հովհաննիսյանը (1991-93), Ա. Մելիք-Փաշայանը (2008-ից)։ 1957-ին ամբիոնը տեղափոխվել է «Նորք» հոգեկան առողջության կենտրոն։

Հոգեբուժության բնագավառում լուրջ աշխատանքներ կատարվել են Հայրեն․ մեծ պատերազմից (1941-45) հետո. Ս. Դավթյանն ուսումնասիրել է գանգուղեղային վնասվածքների հետևանքները, Վ. Հովհաննիսյանը՝ երկրամասային ախտաբանություն համարվող մալարիային պսիխոզները, ինչպես նաև բրուցելոզի, ռևմատիզմի, տուբերկուլոզի, գրիպի ժամանակ հանդիպող հոգեկան խանգարումները։

Ուսումնասիրվել են անձի և գիտակցության, շիզոֆրենիայի հիմնախնդիրները (Ա. Մեհրաբյան), լուսաբանվել