Էջ:Armenia Encyclopedia.djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա գրել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» (Վիեննա, 1918) երկհատոր կոթողային աշխատությունը։ Նա եվրոպացի առաջին արվեստաբանն է, որը բացահայտել և հիմնավորել է հայկական ճարտ-յան կարևորությունն ու նշանակությունն Արևմուտքի ճարտ-յան ձևավորման և զարգացման գործընթացում։

XIX դ-ի 2-րդ քառորդից հայկական ճարտ-յան ուսումնասիրության կենտրոն է դարձել Խորհրդային Հայաստանը։ Սկսվել է Թ. Թորամանյանի գիտական գործունեության բեղմնավոր շրջանը, ձևավորվել է հետազոտողների նոր սերունդ։ 1920-30-ական թթ-ին հայկական ճարտ-յան գիտական ուսումնասիրությամբ զբաղվել են Պատմ. հուշարձանների պահպանության կոմիտեում, Պատմության պետական թանգարանում, Գիտության և արվ-ի, ապա՝ ԱրմՖԱՆ-ի պատմության ինստ-ներում։ Լենինգրադում իրենց գիտական հետազոտություններն են շարունակել Ն. Մառը և Հովսեփ Օրբելին։

Երկրորդ համաշխ. պատերազմից (1939-45) հետո առաջին անգամ ընդհանրացված շարադրվել է հայ միջնադարյան ճարտ-յան պատմությունը (Նիկոլայ Տոկարսկի), որը հետագայում տարբեր ծավալներով ու նորահայտ նյութերի հիման վրա նորովի է շարադրվել (Նիկողայոս Բունիաթյան, Յուրի Յարալով, Անատոլի Յակոբսոն, Վարազդատ Հարությունյան, Հովհաննես Խալփախչյան, Մուրադ Հասրաթյան)։ Հետազոտության առարկա են դարձել հայ ճարտ-յան առանձին խնդիրներ՝ քաղաքաշինության մշակույթը (Վ. Հարությունյան, Ա. Զարյան), աշխարհիկ (Հ. Խալփախչյան, Վ. Հարությունյան), ուշ միջնադարի (Մ. Հասրաթյան), XIX դ-ի (Մարիետա Գասպարյան), ժողովրդական (Ս. Լիսիցյան, Մ. Իլյինա, Ս. Վարդանյան, Է. Հակոբյան, Ն. Պապուխյան, Ս. Մաթևոսյան), հայկական գաղթավայրերի (Հ. Խալփախչյան, Ա. Թորամանյան, Ա. Յակոբսոն, Յու. Թումանյան) ճարտարապետությունները, հուշարձանների տիպերը (Ս. Մնացականյան, Տիրան Մարության, Գ. Շախկյան, Ա. Ղազարյան, Ա. Հասրաթյան), հարդարանքը (Շ. Ազատյան), ճարտ. դպրոցները (Ս. Մնացականյան, Մ. Հասրաթյան, Գ. Շախկյան), ճարտ-ները և քարգործ վարպետները (Ս. Բարխուդարյան, Կ. Հովհաննիսյան, Ս. Մնացականյան, Կ. Մաթևոսյան), Արարատյան թագավորության (Ուրարտու) շինարվ-ն ու քաղաքաշինությունը (Կ. Հովհաննիսյան, Կորյուն Ղաֆադարյան), հելլենիստ. Հայաստանի ճարտ-ը (Ն. Բունիաթյան, Ա. Սահինյան, Գ. Տիրացյան, Ժ. Խաչատրյան), Արցախի (Շ. Մկրտչյան, Ա. Ղուլյան, Ս. Կարապետյան) և Նախիջևանի (Ա. Այվազյան) հայկական պատմամշակութային հուշարձանները։

Հայկական ճարտ. գիտության զարգացմանը նպաստել են պատմաբաններ, հնագետներ, վիմագրագետներ Ն. Մառի, Հ. Օրբելու, Ե. Լալայանի, Ե. Շահազիզի, Ս. Լիսիցյանի, Բ. Պիոտրովսկու, Կարո Ղաֆադարյանի, Ս. Բարխուդարյանի, Պ. Մուրադյանի, Ս. Ավագյանի ուսումնասիրությունները։

XX դ-ի հայկական ճարտ-յան պատմության ու տեսության, քաղաքաշինության հարցերին, ականավոր ճարտ-ների ստեղծագործություններին են նվիրված Յու. Յարալովի, Վ. Հարությունյանի, Լ. Բաբայանի, Ռ. Իսրայելյանի, Հ. Իսաբեկյանի, Է. Տիգրանյանի, Լ. Ձորյանի, Մ. Հասրաթյանի, Կ. Բալյանի, Լ. Դոլուխանյանի, Գ. Շախկյանի, Դ. Քերթմենջյանի և ուրիշներ ուսումնասիրությունները։ Հայաստանի քաղաքաշինության և ճարտ-յան գործն․ խնդիրներին են վերաբերում Ա. Մամիջանյանի, Մ. Միքայելյանի, Գ. Ռաշիդյանի, Յու. Իսահակյանի, Յու. Սաֆարյանի գիտական ուսումնասիրությունները։

Ճարտ. գիտության զարգացմանը հանրապետությունում մեծապես նպաստել է ՀՀ ԳԱԱ Արվ-ի ինստ-ի (հիմն.՝ 1958) ճարտ-յան բաժինը, որտեղ ուսումնասիրվում են հայկական ճարտ-յան պատմության խնդիրները՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, պատրաստվում է «Հայկական ճարտարապետության պատմություն» գիրքը (6 հատորով), տպագրվել է 3 հատոր (1996, 2002, 2004)։

Հայկական ճարտ-յան խնդիրներ ուսումնասիրում են նաև ԵՃՇՊՀ ճարտ-յան տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում ու ՀՀ մշակույթի նախարարության պատմա-մշակութային ժառանգության ԳՀ կենտրոնում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստ-ում։ Հայկական ճարտ-ն ուսումնասիրող կազմակերպությունը (ղեկ.՝ Սամվել Կարապետյան) զբաղվում է հիմնականում ՀՀ սահմաններից դուրս՝ պատմ. Հայաստանի տարածքում, նաև գաղթավայրերում պահպանված հայկական մշակութային հուշարձանների ուսումնասիրությամբ (հրտ.՝ 14 հատոր)։