Էջ:Artcakh history.pdf/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որքան խիզախ ու անպարտ էր, այնքան էլ միամիտ ու հավատավոր էր թշնամու խարդավանքների առաջ։ Եսայի իշխանը գնաց արաբական բանակը, ուր ընդունվեց մեծամեծ պատիվներով։ Նրան նվիրեցին սուր, թանկագին հանդերձներ, նժույգ­ներ, վրան։ Ծանարների երկրում և Արցախում խայտառակ պար­տություններ կրելուց հետո խալիֆը 855 թվականին Բուղային Հայաստանից ետ կանչեց։ Գտիչից վերադառնալով Պարտավ, Բուղան Հայաստանի տարբեր վայրերից գերեվարած հայ իշխաննե­րին շղթայակապ ուղարկեց խալիֆի մոտ։ Գերյալների թվում էր նաև թշնամուն ծառայություններ մատուցած Սմբատ Բագրատունի սպարապետը։ Գերվածների խմբից առանձին, ոչ իբրև գերի, արաբական պահակի ուղեկցությամբ Բաղդադ գնաց Աբու-Մուսե Առանշահիկը։ Այդպես էլ նա չվերադարձավ հայրենիք՝ նահատակ­վեց Բաղդադի բանտում։

Եսայի Աբու-Մուսեի և Գտիչի անանուն մյուս պաշտպանների մաքառումները հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումների ամենանշանավոր էջերից մեկն է համարվում։ Իրավացի է Լեոն. «Եսայի Աբու-Մուսեն իր գլխավորած պայքարով ամենախոշոր մխիթարական երևույթն էր կազմում հայոց աշխարհի այդ ժամանակվա արյունոտ նահատակումների մեջ»198։ Այնքան տպավո­րիչ էր այդ պայքարը, որ Արծրունիների տան պատմիչ Թովմա Արծրունին Եսայի Աբու-Մուսեին Արծրունի իշխաններից ավելի բարձր էր դասում։ Այսօր էլ Գտիչի հողածածկ միջնաբերդի վիմահերձի գլ­խին դեռ կանգուն անտաշ քարով շինված եկեղեցին տեղացիները կոչում են Երիցու որդի։ Հայ ժողովրդի հակաարաբական պայքարը, մանավանդ արցախահայության ընդվզումները անարդյունք վախճան չունեցան և հանգեցրին Հայաստանի անկախության վերականգնմանը։

ՊԱՐՍԻՑ ՄԻՀՐԱՆՅԱՆ ՏՈՀՄԻ ՊԱՅՔԱՐԸ ԱՌԱՆՇԱՀԻԿՆԵՐԻ ԴԵՄ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։ 7-րդ դարում ավարառու ցեղերի անընդհատ կրկնվող արշավանքները և պատմության թատերաբեմ ելած իսլամի նորահավատ՝ արաբների հայակործան դավերի հետևանքով քամվեց Հայոց Արևելից գավառների կենսատու հյութերն ու պարարտ հող նախապատրաստվեց պարսից Միհրանյան