ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԱՅՍՐԿՈՎԿԱՍ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ։ 13-րդ դարի սկզբին կենտրոնական Ասիայում մոնղոլական ցեղերը, միակորվելով իրենց առաջնորդ Տեմուչինի(վերջինս ստացավ Չինգիզ խան պատվատիտղոսը, որը նշանակում է ծովերի թագավոր), շուրջը ստեղծեցինի պետություն, որը բախտորոշ դեր խաղաց ինչպես Ասիայի, այնպես էլ արևելյան Եվրոպայի պատմության մեջ։
Աշխարհակալ նվաճումները մոնղոլները սկսեցին 1209թ.։ Սկզբում Չինգիզ խանը գրավեց Չինաստանի մի զգալի մասը, 1217-20 թվականներին՝ Արևելյան Թուրքեստանը, Խորեզմի պետությունը և Իրանի մի հատվածը։
Նվաճելով Միջին Ասիան և Իրանի մի մասը, մոնղոլների տրամադրության տակ դրվեց նյութական անբավ միջոցներ, որը նպաստեց նրանց առաջխաղացմանը դեպի արևմուտք։ 1220թ. ամռանը Խորեզմի շահ Ալա ադ-Դին Մուհամմադին հետապնդելու, Իրանն ու Այսրկովկասը հետախուզելու նպատակով Չինգիզ խանը Միջին Ասիայում առանձնացրեց 30000-ոց մի րանակ՝ Ջեբե նոյինի և Սուբադայ Բահատուրի գլխավորությամր255։
Մոնղոլական այդ զորամիավորումը գրավում է մի շարք քաղաքներ Խորասանում ու պարսկական Իրաքում և ապա շարժվում Ատրպատական։ Անցնելով Երասխը՝ մոնղոլները հասան Մուղան, որ տեղից էլ շարժվեցին դեպի Պարտավ-Գանձակ-Շամքոր-Տփղիս ռազմաստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհով։ Գրավելով Շամքորը, նրանք առաջ շարժվելով, ընդհարվեցին