Էջ:Artcakh history.pdf/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1970-80-ական թվականներին ԼՂԻՄ-ի հայ բնակչության բնական աճը դրսևորվում է խիստ նվազման միտումով։ Նկատենք, որ 1989թ., 1979թ. համեմատ, մարզի հայ բնակչությունը 123,1 հազա­րից աճեց 145,5 հազարի, երկրամասի հայ բնակչությունը 75,9 տո­կոսից հասավ 76,9 տոկոսի, այսինքն 1 տոկոսի չափով աճ, իսկ ադրբեջանցիները՝ 37,3 տոկոսից հասան 40,6 տոկոսի665։

այսպիսով, նպատակաուղղված ժողովրդագրական քաղաքականության միջոցով ադրբեջանի իշխանությունները փորձում էին մարզը լիովին հայաթափել, դրանով իսկ մեկընդմիշտ լուծել ղարաբադյան հիմնահարցը։

Հայակուլ այդ քաղաքականությանը դիմակայելու նպատակով Արցախը Ադրբեջանին բռնակցվելուց անմիջապես հետո, առաջին իսկ օրերից կանգնեց ազատագրական պայքարի վրա։ Aրցախի գավառներում անընդհատ եղել են ընդվզումներ ու ապստամբական պոռթկումներ ադրբեջանական պաշտոնեության դեմ, մարզն Ադրեջանական ստրկությունից ազատագրելու համար։ Այդ կապակ­ցությամբ Ռուբեն Տեր-Մինասյանը գրել է. «ՀՀ Դաշնակցությունը, իբրև հայ ժողովրդի հույսի և հավատի խտացումը, չի դավաճանած Գանձակ-ղարաբաղցիին, ընդառաջ է գացած անոր բաղձանքին և ամենեն տագնապալի վայրկյանին իսկ չէ մոռացած զայն։ Այսօր ալ իր հալածական վիճակին մեջ, իր ծրագրին մեջ ունի հին Արցախ գավառներուն ազատագրումը։ Այդ ծրագիրն ինքը չէ հղացած, այլ քաղած է Ղարաբաղի ժողովրդեն կամքեն»666։

1920-ական թվականներին Արցախում հակաադրբեջանական շարժումը ղեկավարելու նպատկով ստեղծվել է «Ղարաբաղը Հայաստանին» միությունը667։ Այն իր բջիջներն ուներ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Գանձակի հայկական շրջաններում։ Միությունը անկուսակցական էր, որի մեջ մտնում էին դաշնակցականներ, հնչակյաններ, էսեռներ, մենշևիկներ և բոլշևիկներ։ 1927թ. նոյեմբերի սկզբներին միությունը հազարավոր թռուցիկներ է ցրել «Ղարաբաղը Հայաստանին» նշանաբանով։ Այդ ամենին հետևել են բազմաթիվ ձերբակալություններ, որոնց թիվը անցնում էր 500-ից։ «Հարյուրներով լցնում են երկաթուղին,- պատմում է ականատեսը,- և ճանապարհում դեպի Ռուսաստան։ Իսկ սարերում և անտառներում