մեկ տարի անց՝ 1950թ., տեղափոխվեցին Խանլարի, Շամխորի, Շահումյանի, Քարհատի շրջանների հարթավայրային հատվածները՝ նոր պատուհաս դառնալով տեղի հայության համար։
Նմանօրինակ գործելակերպով չկարողանալով հասնել ցանկալի հաջողության՝ Ադրբեջանի իշխանությունները երբեմն պաշտոնամոլ ու հաճակատար հայ ղեկավարների միջոցով են փորձում իրագործել իրենց ծրագրերը։
Այդ նպատակով 1958թ. կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար նշանակեցին Նիկոլայ Շահնազարյանին, որի հայատյաց գործելակերպը նոր բողոքի ու դժգոհությունների ալիք բարձրացրեց։
1962թ. Ստեփանակերտի ավտոշարասյան 300 աշխատավորներ բողոք-նամակ գրեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, կուսակցության Կենտկոմ և Մինիստրների խորհուրդ։ Նամակում ներկայացվեց մարզի գաղութային վիճակը և առաջարկվեց ԼՂԻՄ-ը վերամիավորել ՀԽՍՀ-ին։
1962թ. մի շարք մտավորականներ նմանօրինակ նամակով դիմեցին ԽՄԿԿ Կենտկոմին։
1965թ. հունիսի սկզբին Լեռնային Ղարաբաղի 13 ղեկավար աշխատողներ՝ Գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար՝ Բագրատ Ուլուբաբյանի գլխավորությամբ, նամակ են հղել ԽՍՀՄ կուսակցական ու պետական ղեկավարությանը։ Նամակում հանգամանորեն շարադրվել է մարզի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի վիճակը, հատկապես ցույց է տրվել Ադրբեջանի ղեկավարության շովունիստական վերաբերմունքը ԼՂԻՄ-ի նկատմամբ673։
Սույն դիմումին հետևեցին համանման համախոսականներ Երևանից ու երկրի հայաբնակ տարբեր շրջաններից։
Միայն Լեռնային Ղարաբաղից կենտկոմին հասած դիմումների տակ ստորագրել էին 45 հազար աշխատավորներ։ Այս բոլորի շնորհիվ 1966թ. օգոստոսի 8-ին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարությունը հատուկ որոշմամբ Ադրբեջանի ու Հայաստանի այն ժամանակվա ղեկավարներին հանձնարարել էր համատեղ քննարկել հարցը և ԽՄԿԿ Կենտկոմ ներկայացնել իրենց առաջարկությունները՝ Լեռնային