ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը քննարկեց և համաձայնություն տվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու վերաբերյալ մարզային խորհրդի որոշմանը։ Միաժամանակ հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանը դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ քննարկել և դրականորեն լուծել այդ հարցը682։
Հայկական ԽՍՀ օրենսդիր գերագույն մարմնի նման գործելակերպը անակնկալի բերեց Կրեմլի տերերին։ Քիչ անց՝ 1988թ հուլիսի 18-ին, Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը քննարկեց Լեռնային Ղարաբաղի մասին Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդների որոշումների հարցը։ Նախապես մշակված ծրագրով, դատապարտելով հայ ժողովրդի արդարացի պահանջը, Գորբաչովը և ԽՍՀՄ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները այն որակեցին որպես վերակառուցման դեմ ուղղված և ԽՍՀՄ սահմանային վերաձևմանը ձգտող մտացածին քայլ։ Ուստի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը, հիմնվելով երկրի սահմանադրության 78-րդ հոդվածի վրա, մերժեց Լեռնային Ղարաբաղի մարզային և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի խնդրանքը683։
Սակայն հուսախաբություն և խոր հիասթափություն ապրած հայ ժողովուրդը ոչ միայն չընդունեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերջնական փակմանն ուղղված կենտրոնի այս ճիգը ևս, այլև նոր թափով շարունակեց իր ազգային ազատագրական պայքարը։
Վերսկսվեցին հայ բնակչության ցույցերն ու հանրահավաքները։
Իրադարձությունները այլ ընթացքով էին զարգանում Ադրբեջանում։ Այստեղ տիրող անպատժելիության մթնոլորտի հետևանքով 1988թ կեսերից աստիճանաբար ուժեղանում էին բռնությունները հայերի նկատմամբ։ Ադրբեջանում կազմակերպվող հանրահավաքներում, մամուլում, ռադիոյում և հեռուստատեսությամբ հնչող գրավոր և բանավոր ելույթներում ժողովուրդների «եղբայրության», «բարեկամության», «ինտերնացիոնալիզմի» մասին կարգախոսները ուղեկցվում էին «հայերին խոշտանգելու», «սպանելու» կոչերով։ Մարզում ապօրինի գրանցումները շարունակելու հետ մեկտեղ, հաճախակի