և Գրիգոր Լուսավորչին ուղեկցել են Կեսարիա քաղաքը, որտեղ նրան Հայոց երկրի քահանայապետ են օծել։
Ծավդեից անանուն այդ իշխանը Հայոց Արևելից կողմերի աշխարհիկ տերերից առաջինն էր, որը Եփրատի սուրբ ջրերում մկրտություն ընդունելով ձեռնամուխ եղավ Արցախում քրիստոնեության արմատավորման գործին։ Նրան ամենուր աջակցում էր Հայոց առաջին հայրապետը՝ Գրիգոր Լուսավորիչը։ Նա Արցախի Հաբանդ գավառի Ամարաս ավանում հիմնադրել ու կառուցել է Հայոց երկրի առաջին եկեղեցիներից մեկը։
Ըստ ավանդության՝ եկեղեցու շինարարությանը հետևելիս՝ Գրիգոր Լուսավորիչը ամեն առավոտ բարձրանում էր Ամարասի դիմացի բլուրը, կատարում լուսաբացի իր աղոթքը։ Այդ պատճառով էլ այն բլուրը առ այսօր Լուսավորչի սար է կոչվում։
Քրիստոնեության տարածման այս նախնական շրջանում Հայաստանի և հարևան երկրների բնակչության զգալի մասը դեռևս հեթանոս էր, այդ իսկ պատճառով հատուկ դեր էին կատարում քարոզիչները՝ քորեպիսկոպոսները, որոնք գնում էին ծայր գավառներն ու այդ երկրների առավել հետամնաց շրջանները՝ կրոնական նոր ուսմունքը տարածելու։ 4-րդ դարում Վեկերտի Հոբ անունով մի քահանա քրիստոնեություն տարածեց Արցախի Պարսկանք կոչված գավառում։
Այդ քարոզիչներից առանձնապես հայտնի է Գրիգորիս եպիսկոպոսը։ Հայտնի է, որ Գրիգոր Լուսավորչի օրոք միայն բուն Հայաստանում գոյություն են ունեցել շուրջ 400 եպիսկոպոսական թեմեր։ Վրթանեսը իր 15-ամյա որդուն՝ Գրիգորիսին կարգում է Հայոց Արևելից գավառների եպիսկոպոս։ Չնայած երիտասարդ հասակին, Գրիգոր Լուսավորչի թոռը իր եռանդուն գործնեությամբ, խստաբարո վարքով և պահվածքով մեծ ազդեցություն ունեցավ նորադարձ ժողովրդի վրա, վերանորոգեց ու շինեց եկեղեցիներ, ավարտին հասցրեց իր պապի կողմից հիմնադրած Ամարաս ավանի եկեղեցին, որը դառնում է ոչ միայն Արցախի, այլ ամբողջ Աղվանքի հոգևոր կենտրոններից մեկը։ Նա հորդորեց ամենքին՝ զորանալ իրենց նոր հավատքի մեջ։ Գրիգորիսի համբավը տարածվում է նաև հարևան Աղվանից երկրում։ Արցախում և Ուտիքում իր եկեղեցական