Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տխուր ու լուռ ձիավորների սիրտը։ Ամենից առաջ խոսեց դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, որ սարը բարձրանալիս սահել և հասել էր մինչև ձիու գավակը։

Նա ընդհատեց իր տխուր երգը և միամիտ պարզությամբ ասաց․

− Ես աստծու քոռ հավատն անիծեմ... Ի՛մ աչքս էսպես արեց։ Իմ ձին որ քոռ լիներ, ես էս սարի գլխին ի՞նչ ունեի։

Մի քանիսը ծիծաղեցին։ Սաքու տղան մտքում բարկացավ նրա վրա։

− Անդա՛րդ հեյվան...

− Հրեն Հիբանի ձիուն տեսեք,− շարունակեց Իվանը, ուրախ, որ ընդհատեց ծանր լռությունը,− կասես ղազախի ձի լինի։ Հիբան, պրիստավը քեզ էդ ձիով տեսնի, քեզ էլ հետը կտանի...

− Ի՞նչ պակաս կավալեր ա,− ձայն տվավ մեկը։− Էն օրը քարուտի առվով էնպես թռավ, որ մնացինք արմացած։

− Մի տեսեք է՜... Տերտերն իրա ձին ժամհարին ա տվել։ Այ, ինչ եմ ասել հալալ ախպերության,− խոսքը փոխեց դարբնի տղան։

− Ա, քիչ յավա−յավա խոսիր, է՜յ...– կանչեց Շուղունց Աքելը, որ գյուղում ավել անունով հայտնի էր, որպես «աղվես խեղդող», երիտասարդ ժամանակ ձեռքով աղվեսը խեղդելու համար.− Տերտերը հիվանդ տեղով կարո՞ղ ա ձի նստի։

− Դե ասի մնացել ա, որ մեզ համար աղոթք անի էլի՜,− կծու հեգնեց մի ուրիշը։

Ընդհանուր խոսսւկցոլթյունից բացի, ծայր առան և մասնակի զրույցներ։ Ոմանք ճանապարհն աննկատ անցնելու համար մի պատմություն սկսեցին, ոմանք էլ խոսում էին պատերազմի և նրա արհավիրքների մասին։

− Մեր Անդրին անցկացած շաբաթը մի նամակ էր ուղարկել Վարշավու կողմերից... Լավ չի գրում, ասում է՝ էս է մի ամիս է ծմակի մեջ, գիշեր−ցերեկ թոփերը տրաքում են։ Մինչև անգամ չոլ դուրս գալն էլ ա երկյուղալի...

− Իմ հորեղբոր Սիմոնն էլ ա գրել։ Լազարեթից ա գրում, համա տեղը հայտնի չէ։ Մի տեսակ անուն են ասում... Էն օրը տերտերը ինչքան ման եկավ գրքերում, չգտավ։ Ասում ա էդպես քաղաք Ռուսեթու հողումը չկա։

− Նրա ի՞նչն ա որ...

− Ոտիցն ա կպել։ Գրում ա, որ ծանր չի, մի ամսից պիտի դուրս գա։

− Աքել ամի, դու երկիր տեսած մարդ ես, էս կռիվն ինչո՞վ կվերջանա,−