Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ախպոր համար, բայց էլի ուժովցավ, ասավ՝ ընկերներ, եկեք գազեթ սարքենք։

«Ընկերներ համոզվան, գազեթ հանին, ասին՝ դու ամբողջի գլխավորն էղի։ Լենին ասավ՝ թե կռիվ պիտի տանք, ով զենք չունի, թող առնե, ուժով միանանք, թագավորի վրա քշենք։ Էս էլ որ իմացավ թագավոր, կատաղեց, մարդ ճամփեց, որ աքսորյան Լենինին մորթեն։

«Էս անգամ չքավոր բանվորներ ասին, որ թագավոր մեր Լենին սպանե, հաբա մզի ուղիղություն ո՞վ ցույց կիտա։ Չընք թորգի, ասին, մենք լե կերթանք կռիվ կիտանք թագավորի վրա։ Լենին ժողովք արեց, նամակ գրեց զմմեն չքավոր բանվորներուն, թե պատրաստ կացեք, էս ֆլանամիս կռիվ կերթանք 10 թագավորի վրա։

«Առավ իր ընկերներ, իր զենք կապեց, էդ ֆլան ամիս Լենին եկավ ուռուսի թագավորի պալատ։ Կանչեց՝ ել, ես աքսորյան Լենինն եմ։ Ուժեղ կպան զիրար, շատ արյուն թափին։ Լենինի թուր ճեղքեց թագավորի գլուխ, երկու կես արավ, թագավորին տապալեց, էնոր տուն ու քուլֆաթ զարկեց, ջարդեց, լավ հողեր, լավ դուքըններ, ինչ որ թագավորն ուներ, զմմեն ոսկի, հարստություն բաժանեց չքավորներուն, ասավ՝ գնացեք ձեր քեֆին ապրեք… Չքավոր բանվորներ ռահաթցան։ Լենին հավաքեց իր ընկերներ, ժողովք նստան, որոշում գրին, որ էլ կռիվ չեղնի։ Էլավ մի բարձր քար, ասավ.

— Ժողովուրդ, խաղաղ ապրեք… էլ մզի կռիվ չկա…

20 «Եղավ խորհրդային իշխանություն…»։

Մուրոն լռեց ու գլուխը ոչխարների կողմը դարձնելով, հոտի առաջնորդ այծի վրա կանչեց այնպես, որ հատուկ է լեռան հովիվներին և որի հնչյունը ոչ մի կերպ չի կարելի տառերով գրել։ Տեսնելով, որ կանչն անհետևանք անցավ, Մուրոն նստած տեղից քար շպրտեց այծի կողմը։

Մարմնի մյուս պակասություններից բացի, Մուրոն նաև ձախլիկ էր։ Սակայն այդ նրան չխանգարեց քարը