Այս էջը սրբագրված է
ժումներով վարժ. կթում է, ամանը դատարկում, նորից կթում: Թարմ կաթը փրփուր է տալիս, յուղի կաթիլները ոսկու ավազի պես լողում են կաթի երեսին: Կինը կաթը քամում է մի կեղտոտ փալասի կտորով, մրից սևացած կաթսայի մեջ:
Ամեն ինչ պապենական ձևով է դեռ, և այդքան աշխատանքն ու առատ բարիքը կորչում է իզուր: Մի քիչ յուղ են ստանալուլ, մնացածը թան է, շներն են լակելու: -Տեսնու՞մ ես էն չոբանին,- ասում է կողքիս նստած մեկը, մատը դեպի առաջ մեկնելով. - Մարդան- բեյն է, երկու հազար ոչխարատեր: Նայում եմ ու չեմ հավատում, թե այդ գզգզված կարպետի մեջ կոլոլված կորճ ու բրդոտ չոբանը, աթարի դեզի պես սրածայր մի փափախ գլխին, որ սուլոցով ոչխարներին մի կողմ է քշում, թե նա երկու հազար ոչխար ունի: Մարդան- բեյը մեզ տեսնելուն պես մոտեցավ «սելամ» տվավ ու կռթնեց մահակին: Կատարյալ չոբան, որի գլուխն ով գիտե քանի տարի է տաք ջուր չի տեսել և ոչ էլ սապոն, որ իր սուր դանակով և՛ ոչխար է մաշկում, և՛ երես է ածիլում, որ լուցկի չունի այլ կայծքար ու մի կեռ պողպատ էլ կողքից կախ: Ուրիշ ապրանք էլ ունի՝ ձի, կով, ուղտ: Վեց տղա ունի, վեցն էլ ամուսնացած: Իհարկե կարող է հովիվ վարձել, բայց իր ապրանքն ինքն է ուզում պահել: Կոթնել է մահակին, ոտքերը չռել, մկրատի բաց բերանի պես, ու մի ձեռքով էլ ետևի փափուկ մասերն է քորում այնպես, ինչպես եզն է քսում վիզը մի ծառի կամ քարի և քորում ախորժով: Փորձում եմ խոսել նրա հետմ բայց նրա ուշքը ոչխարի կողմն է. տեսավ, որ կիթը վերջացել է, իսկույն շտապեց դեպի այն կողմը: Այնքան շատ կարկատեն կար Մարդան- բեյի շալե շալվարի վրա...
Իրիկուն է դառնում: Արևի շողերը ամպի ճերմակ քուլաներն են ներկում՝ մեկ կարմրագույն, մեկ նարնջագույն: