Այս էջը սրբագրված է
զոքել է, չեն լսել։ Եվ մտքում մեխել է ամուր՝ փախչել բանակ, կամավոր գնալ:
— Ճանապարհից ենք ետ տվել։ Բայց միտքն էլի ծուռ ա։ Ուշքը էն ա Կարմիր բանակում։
Գնում ենք ժողովի։ Ցեխ է փողոցներում, խրվում ենք ցեխի մեջ, աշխատում շոր տեղով գնալ։
— Ընկեր, բա ծմակի (անտառի) մասին... Գազեթում գրված էր, որ թույլ են տալու։ Մեր ժողովուրդը դրա մասին շատ ա հետաքրքիր։
Ասում է և ճարպիկ ոստյունով մի քարից մյուսի վրա ցատկում։
Եվ ժողովին էլ անտառն է խոսակցության առարկան. լրագրում գրված է, կարդացել են, ուրախացել, բայց անտառապահը առաջվա պես խիստ է ասում է, որ հրաման դեռ չի ստացել։
Մի ուրիշ գանգատ։ Կոոպերատիվ ունեն, բայց փող չկա ապրանք գնելու։ Մթերք՝ ինչքան ասես, բայց կոոպերատիվը դրամով է առուտուր անում, մթերք չի վերցնում՝ յուղ, պանիր, ցորեն։ Տեղում պահանջ չկա, ամեն մարդ էլ իր պաշարն ունի, իսկ ավելցուկը սպառելու տեղ չկա։
— Եթե ցորենն ընդունեն, սաղ գյուղով կոոպերատիվի անդամ կգրվենք։
Կոոպերատիվն էլ ընդունած մթերքում վնաս է արել։ Ցորնի գներն իջել են, ձեռնտու չի համարում մթերք հավաքել։
— Մինչև քաղաք տանեմ, փութին տասը կոպեկ քրեհ եմ տալու, բա մեր օգուտը ինչո՞ւմն ա,— վիճում է վարչության նախագահը նրանց հետ, որոնք մթերք են առաջարկում։
— Լավ, դու բյազը կապերատիրում ցից ես արել, իմ ցորենն էլ չես առնում։ Բա ես ի՞նչ անեմ, բյազիդ նայեմ, կշտանա՞մ...
Վեճը երկար է տևում։ Վերջում համաձայնության են գալիս մթերքը հանձնել քաղաքում, շուկայի գնով։
- Ծմակի հարցն էլ որ էսպես վերջանար, մեր փափախը ծուռ կը դնեինք...
Տուրքի մասին են խոսում։ Դժգոհ չեն։ Շատերը հարկաթերթ ստանալուց երկմտել են, դիմել խորհրդին, թե ինչու է