ԿՈԻՐԻՍԵՑԻ ԱՆԴՐԵԱՍԻ ԴԻՄՈԻՄԸ
Այս պատմությունը սկսվում է այն օրից, երբ հողարտմանության հերթը հասնում է Մեղր ու գավառի Կորիս գյուղին։ Հողաչափը ջորու վրա նստած հենց որ հասնում է գյուղ
և իր թղթերը ցույց տալիս, հավաքվում են, ժողով անում, հողկոմ ընտրում, հողերի ցուցակը կազմում։ Մյուս օրը սկսում են հողերը չափել։
Այսպես տևում է տասներկու օր։ Կուրիսը փոքր գյուղ է, անի մոտ հիսուն ծուխ։ Հողն էլ քիչ է, շնչին հասնում է 800 քառ. սաժեն։ Տասներկու օրում հողերը բաժանելուց հետո, հողաչափը համայնքի ժողով է գումարում։ Կուրիսի համայնքը հաստատում է հողերի բաժանքը, չքավորները ուրախությամբ ստորագրում են արձանագրությունը։ Ով մինչ այդ հող չուներ, ուրիշի հողերն էր վարձով վարում, հող է ստանում ։
թղթերը խուրջինի մեջ դրած, հողաչափը նստում է ջորին, մնաս բարով ասում Կուրիսին, ուրիշ գյուղ գնում։ Այսպես անցնում են ամիսներ, մոռացվում է Կուրիսն էլ, նրա հողաբաժանքի պատմությունն էլ:
ԿՈԻՐԻՍԻ ՀՈՂԱԲԱԺԱՆՔԸ
Աշունքվա մի օր փոստը բերում է մի դիմում, վրան գրած՝ «Հայաստանի Գերագույն Խորհուրդին»։ Փոստի ցրիչը միտք է անում, թե այս ինչ «Գերագույն Խորհուրդ» է և որոշում է, որ երևի Կենտգործկոմը կլինի։ Եվ իսկապես ցրիչը չի սխալվում, դիմումը պիտի հասներ հենց այդտեղ։