Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օջախները իրար դիմաց են լինում, նրանք խանգարում են իրար և լույսից հավասար չափով չեն օգտվում։ Օջախներով սերմելու ժամանակ պետք է այնպես անել, որ օջախներն իրարից մի արշին հեռավորության վրա լինեն։

Շուտ հասնող կարտոֆիլն այնքան շատ չի ճյուղավորվում և տերևակալում: Դրա համար էլ շուտ հասնող կարտոֆիլի օջախները կարող են իրարից ավելի մոտ լինել։ Պարարտ և խոր փորած հողերում կարտոֆիլն ավելի հեռու պետք է սերմել, որովհետև այդպիսի հողերում կարտոֆիլի ճյուղերն ուժեղ զարգանում ու իրար խանգարում են։ Շարքերով սերմելու համար ամենից առաջ դաշտի ամբողջ լայնությամբ իրարից մի—մի արշին հեռավորությամբ ծրեր են բանում և սերմացուն ծրերի մեջ իրարից 10—12 վերշոկի վրա մեկ-մեկ շարելով՝ հողով ծածկում են: Մեր գյուղացիները սովորություն չունին շարքերով կարտոֆիլ սերմելու: Նրանք միշտ օջախներով են սերմում և ամեն մի օջախի մեջ գցում են 3—5 սերմացու կարտոֆիլ: Այս ձևով սերմելը ձեռնտու չի, որովհետև հա՛մ շատ սերմացու է գնում, հա՛մ էլ տեղ շատ է կորչում։ Շարքերով սերմելն ավելի ձեռնտու է, որովհետև այդ ձևով թե՛ քիչ սերմացու է գործածվում և թե՛ հողն է լավ օգտագործվում։ Բացի այդ, շարքերով ցանելու դեպքում, սերմելու, ջրելու և, մանավանդ, բուկը տալու աշխատանքներն ավելի հեշտանում են։

Կարտոֆիլը խոր կամ երես սերմելը կլիմայից և հողի կազմությունից է կախված: Կարտոֆիլը պիտի սերմել այնքան խոր, որ հողը բավականաչափ խոնավ լինի, և օդը հեշտությամբ մտնի հողի մեջ։

Թեթև ավազահողերում ավելի խոր կարելի է սերմել, քան ծանր կավահողերում։ Փորձը ցույց է տվել, որ ավազահողում 4 վերշոկ խորության վրա կարտոֆիլի մի դեսյատինը տվել է 1600 փութ, իսկ ծանր կավահողում, նույն խորության վրաճ 1200 փութ։

Եթե կարտոֆիլի հողամասը ցածր ու խոնավ տեղ է, հարկավոր է ավելի երես՝ 2½ — 3 վերշոկ խորությամբ սերմել, իսկ բարձր ու չոր տեղերում կարելի է ավելի խոր սերմել։ Կարտոֆիլն ինչ խորությամբ էլ սերմելու լինենք, պետք է աշխատենք, որ սերմացվի տակը մի վերշոկի չափ փափուկ հող լինի, որպեսզի արմատները կարողանան լավ զարգանալ:

Կարտոֆիլը սերմելու ժամանակը կախված է տեղի կլիմայից։ Եթե հողի մեջ չորս աստիճան տաքություն կա, դա բավական է, որ կարտոֆիլն սկսի ծլել: Բայց պետք է նկատի ունենալ, որ կարտոֆիլը գարնան