Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորհրդային տարրին հաճախ հաջողվում է հողաշինարարության խնդիրներում, հողհասարակության ժողովներում վճռական դեր խաղալ։

Պետք է բոլոր միջոցները գործադրել հողհասարակության աշխատանքները կուլակային տարրի մասնակցությունից ապահովելու համար: Կուսակցության դիրեկտիվն այս հարցում շատ վճռական է և որոշ: «Կուսակցության դիրեկտիվը պահանջում է խնդիրն այնպես ձևակերպել, որպեսզի պրոլետարական և կիսապրոլետարական տարրերը կարողանան վճռական ձայն ստանալ, իսկ կուլակային տարրը զրկված լինի հողհամայնքների ժողովներում ձայնի իրավունքից, որպեսզի գյուղական կյանքում գյուղխորհրդի համար ապահոված լինի ղեկավար դեր»[1]։

Համապատասխան մարմինները կխմբագրեն կուսակցության այդ դիրեկտիվը որպես օրենք՝ ապահովելու չքավոր և միջակ տնտեսությունների բացարձակ ղեկավարությունը, գյուղխորհրդի միջոցով, հասարակության հողային գործերում։ Բայց անհրաժեշտ ենք համարում ուշադրություն հրավիրել և այլ խնդիրների վրա, որոնք իրենց հերթին պակաս չեն ապահովի գյուղի պրոլետար և կիսապրոլետար խավին կուլակների ոտնձգություններից։

Մեզանում դեռ նոր է սկսված հողերի վարձակալության տոմարագրումը[2], տեղերում դեռ թույլ ուշադրություն են դարձնում այս շատ կարևոր հաշվեառման, որի հետևանքով ո՛չ միայն դժվարանում է ճշգրիտ պատկեր կազմել վարձակալության ձևերի ու չափի, պայմանների և որ խավի վարձակալ լինելուն, այլև այս անուշադրությունը նպաստում է ստրկացուցիչ վարձակալության առաջացման, որ ըստ մեծի մասի մնում է անպատիժ, այնքան, որքան դժվար է լինում այդպիսի վարձակալությունն ի հայտ բերել։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրին, տոմարագրման նախնական աշխատանքներն արդեն պատրաստ են։ Գյուղխորհուրդներին և շրջգործկոմներին է մնում տոմարագրման գործը լրիվ և անթերի կատարել։ Վերջին հաշվով՝ վարձակալության տոմարագրումը սակավազոր տնտեսություններին ստրկացուցիչ և շահադիտական վարձակալությունից ազատելն է։ Ուրեմն և այդ աշխատանքի վրա պիտի առանձնակի ուշադրություն դարձնել։

Պակաս կարևոր չէ և այն օգնությունը, որ մենք պիտի ցույց տանք չքավոր տնտեսություններին գյուղերի հատակագծման և նոր բնակարանների շինարարության ժամանակ։ Արդեն հիշատակել ենք, որ հիմնական

  1. 6
  2. 7