Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսօր մենք դեռ չենք տիրապետում տեխնիկային, վաղը կտիրապետենք նրան։

Հարկավոր է առանց դանդաղեցման սկսել տիրապետելու այդ տեխնիկային։

Տեխնիկան՝ մասսաներին։ Տրակտորիստը պիտի կոլխոզնիկներից փոքրաթիվ խմբակ կազմի, նրանց վարժեցնի մեքենային, ագրոնոմն՝ իր գծով, զոոտեխնիկն՝ իր։

Այս լոզունգի շուրջը արդեն ծավալվում է մասսայական շարժում, կազմակերպվում են նոր բրիգադներ՝ տեխնիկային տիրապետելու և ձեռք բերած հաջողությունները փոխադրելու ֆաբրիկա, գործարան, կոլխոզների դաշտերը, ավելի արագ կտրելու այն ժամանակամիջոցը, որ մենք պիտի անցնենք սոցիալիզմի լիակատար հաղթանակի համար:

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Անասնապահության վրա մինչև այժմ քիչ ուշադրություն է դարձված, հատկապես Հայաստանում։

Հացի պրոբլեմը հաջողությամբ լուծելուց հետո կուսակցությունը մարտական խնդիր է համարում անասնապահության արագ վերելքը՝ մսով, յուղով և կաթնամթերքներով ապահովելու զարգացող քաղաքները, բանվորական կենտրոնները և կոլխոզների լայն զանգվածները։

Ոչ մի կասկած, որ բոլշևիկյան վճռականությամբ և նույնպիսի հաջողությամբ, ինչպես հացի մթերման ճակատում, մենք կլուծենք և անասնապահության խնդիրները։

Մենք առաջադրում ենք սոցիալիստական անասնաբուծություն։ Մանր տնտեսությունները երբեք ի վիճակի չեն բավարարելու բարձր տեմպերով աճող սոցիալիստական արդյունաբերության պահանջները։

Սոցիալիստական անասնապահության միակ ուղին խորհրդային տնտեսություններն ու անասնապահական կոլխոզներն են, որով մենք կարող ենք «աստիճանաբար վերացնել ներկայիս մանր գյուղացիական անասնաբուծության տեխնիկական և տնտեսական հիմքը», ինչպես ասել է ընկ. Ստալինը։

Այս տարի անասնապահական սովխոզներն իրենց անասունների թիվը պիտի հասցնեն 2,8 միլիոն մեծատավարի, 4,4 միլ. ոչխարի և 2 միլ․ խոզի։ Խորհուրդների համամիութենական համագումարը[1] հատուկ

  1. 1