Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

14. ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ

Գլուխ եմ խոնարհեցնում հին հայկական արձակի վերջին ներկայացուցիչ Ալեքսանդր Շիրվանզադեի աճյունի առջև։

Ակսել Բակունց

<1935, օգոստոս, 8—11-ի միջև Գորիս>

15. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Սիրելի Կարեն,

«Աղվեսագիրքը» լույս տեսավ[1]։ Մի օրինակ ուղարկում եմ քեզ, որպես խոստացել էի։ Ինչ վերաբերում է ռուսերեն հրատարակության՝ սուր քո և պարանոց մեր[2], տնօրինի՛ր, ինչպես քեֆդ կուզի։ Մամիկոն Գևորգյանը[3] ևս մի նամակ է գրել Ջիվելեգովին[4], որպեսզի «Աղվեսագիրքը» հրատարակի Academia֊ն։ Ռուսերեն հրատարակության դեպքում կարելի է առակների թիվը հասցնել 50֊ի, նաև՝ փոխել Նախաշավիղը և Ծանոթությունները։

Կարճ՝ ես իմ պարտքը կատարեցի և, եթե հարկ լինի, ավելին կանեմ, որպեսզի ռուսներն էլ կարդան մեր Այգեցուն[5]։ Մնացածը՝ դու գիտես։

Քո Ակսել

16. XII, 35 <Երևան>

16. ԱՐՏՈ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ

Գրական ժյուրիի նախագահ ընկ. Ա. Եղիազարյանին

Պատճենը՝
«Խորհրդային Հայաստանին»
Գրողների միության
«Գրական թերթին»


«Խ. Հ.»֊ի այսօրվա համարից տեղեկանալով ընկ. Դ. Դեմիրճյանի՝ մրցանակի արժանացած «Ընկերներ» պատմվածքի բովանդակության, պարտք եմ համարում ձեզ հայտնել հետևյալը.

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5