Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարունակ են աշխատելու և վերադարձնելու են իրենց ծախքը: Գործիքների թվում է և մի սերմզտիչ, Ղափանի համար։ Այժմ մեր ձեռքի տակ եղած երկու սեր զտիչից սպասվելիք եկամուտը մտցրված է մուտքի մեջ։ Վարձակետերը ունենալու են վարիչներ՝ 25-ական ռուբլի ռոճիկով։ Առանձնապես մտցրված է գործիքների նորոգման և շինության վարձ: Եթե հաջողվի առաջիկա տարում ունենալ այդ վարձակետերը, շինության վարձի գումարը կբավարարի կառուցելու հատուկ ծածկոցներ (навесы) շինություն վարձելու փոխարեն։

Նախահաշվի մեջ զգալի մաս է կազմում և խոտաբուծության զարկ տալու նպատակով եղած գումարը՝ 11 400 ռուբլի։ Այդ գումարը հատկացվելու է բացառապես խոտաբույսերի սերմեր գնելու և վաճառելու։ Ավելորդ է ասել, որ այդ նախապայմանն է անասնապահության զարգացման համար։ Այս տարվա փորձը ցույց է տվել, որ մեր գյուղացիությունը խիստ կարիք է զգում խոտաբույսերի սերմերի։

Մեր գավառում մեղվաբուծության զարկ տալու նպատակով նախահաշվի մեջ մտցրված է մի փոքր գումար, ձեռք բերելու անհրաժեշտ պարագաներ՝ ցուցադրական աշխատանք տանելու։ Որովհետև երեք գավառամասում էլ ունենալու ենք հատուկ հրահանգիչներ, դրա համար էլ այդ պարագաներից և գործիքներից գրված է երեք կոմպլեկտ։

Ղափանում այս տարվա շերամապահական աշխատանքը ցույց է տալիս, որ շերամապահությունը մոտ ապագայում դառնալու է մեր գյուղացիության համար եկամուտի մի առատ աղբյուր։ Բոլոր տվյալները կան, որ շերամապահությունը քաղաքի շրջանում ևս պակաս ճափով չի զարգանալու։ Այդ ի նկատի առնելով է, որ նախահաշվի մեջ մտցրված է հատուկ հրահանգիչ և փոքրիկ կայան թե Ղափանում և թե Գորիսում։

Այգեգործության զարգացման համար ծրագրված է գավառի երեք շրջանում էլ հիմնել պտղատու ծառերի տնկարաններ, բացի այդ, շերամապահության զարկ տալու համար նախահաշվի մեջ մտցրված է թթենու տնկարան թե Ղափանում և թե Գորիսում։ Այգեգործական մանր գործիքներն ու պարագաները պիտի ծառայեն թե տնկարանների և թե այգեգործությամբ զբաղվող գյուղերում ցուցադրական և փորձնական աշխատանք տանելու։ Վնասատուների դեմ պայքար մղելու համար ցույց է տրված մի նվազ գումար. այդ պիտի բացատրել նրանով, որ մեր պահեստում կան անհրաժեշտ դեղամիջոցներ և սրսկիչներ։ Մի քանի