Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղատնտեսական անդրանիկ համագումար, որին մասնակցել են շրջանի գյուղերի ներկայացուցիչները: Համագումարի որոշումներից կատարված է շերամապահության վերաբերյալ կետը։ Պատգամավորներին բաժանված է գյուղատնտեսական գրքույկներ» (նույն տեղում, ֆ. 132, ց. 1, գ. 387, թ. 3):

26. ԳՅՈՒՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 892, թ. 96: Հրատարակվում է առաջին անգամ։

27. <ԶԵԿՈԻՑՈԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՏՈԻՂԱՏՆՏԵՍՈԻԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈԻՄ>

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 42, ց. 1, գ. 115, թթ. 111-116։ Հրատարակվում է առաջին անգամ։

Համագումարը կայացել է 1925 թ. մարտի 2-6-ը։ Բակունցը ընտրվել և աշխատել է համագումարի քարտուղարության կազմում և, ընդհանրապես, նա շատ ակտիվ մասնակցություն է ունեցել համագումարին։ Վերջինիս նյութերում պահպանվել են նաև Բակունցի սղագրած ելույթները* [1]։ Նրա ձեռքով են գրված 13 զեկուցումների առթիվ կազմված բանաձևերից 5-ի նախագծերը (բացառությամբ երկրորդի սկզբի)։ Երրորդի կապակցությամբ սևագիր նյութերի մեջ կա հետևյալ նշումը. «Ընդունվում է Բակունցի բանաձևը»։ Համագումարի նյութերում կան նաև նշումներ՝ որոշ բանաձևերի նախագիծ մշակող հանձնաժողովների կազմում Բակունցի ընտրված լինելու մասին։ Ելույթների և նախագծերի շարադրանքում Բակունցն օգտագործել է արագագրության մեթոդը, այն է՝ ձայնավորների բացթողումը։ Նա սղագրության գործի մեջ մասնագիտացել էր տակավին 1918-1919 թթ։ Բակունցի կազմած նախագծերը համագումարի կողմից ընդունվել են կա՛մ նույնությամբ, կա՛մ աննշան փոփոխությամբ։

Համագումարում կարդացած զեկուցման ինքնագրում կան որոշ ուշ հավելումներ, որոնք մուծվում են նույնությամբ, ինչպես նաև կրճատումներ, որոնք վերականգնված են և վերցված են ուղիղ փակագծերի մեջ։

Մտքերի փոխանակության կարգով, տարբեր զեկուցումների առթիվ, Բակունցն ունեցել է մի շարք ելույթներ, որոնք բերվում են հատորի սղագրությունների բաժնում։

Համագումարի նյութերում (տե՛ս նույն տեղում, թթ. 66-67, 69-71) պահպանվել են նաև վերևում հիշատակված և Բակունցի կազմած բանաձևերի նախագծերը՝ դրված սեփական ձեռքով։ Այդ բոլոր նյութերը մեջ են բերվում ստորև (բոլոր բանաձևերն ընդունվել են համագումարի վերջին նիստում՝ 1925 թ. մարտի 6-ին):

  1. * Կաթնատնտեսության մասնագետ Ս. Աբովյանի ելույթի սղագրության սկզբում Բակունցը արել է հետևյալ նշումը. «Անարյուն դեմք, գանգուր միրուք։ Ձայնը՝ մետաքս ու համեղ, անքաշ կաթի պես։ Փափուկ, ինչպես տանտիկին»։ Ո՞ւմ նկատի ունի, հնարավոր չեղավ պարզել (տե՛ս նույն տեղում, թ. 145)։