Էջ:Calendar Hanragitak (Հանրագիտակ օրացույց).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղի ունեցած երկրաշարժերի մասին ամենահին հիշատակությունը տալիս է Պատմահայր Մովսես խորենացին: Նա նկարագրում է, թե ինչպես մեր թվարկանությունից աոաջ վեցերորդ դարում ապրած Տիգրան Առաջին հայ թագավորը Երվանդ Սակավակյաց թագավորի որդին, Մարաց թագավոր Աժդահակի Անույշ կնոջն իր որդիներով «բնակեցնում է անդորր տեղում՝ Մեծ լեոան փլվածքի վերջում: Այդ փլվածքն ասում են աոաջ է եկել մի ահագին երկրաշարժից: Այս բանը պատմում են այն մարդիկ, որոնք Պտղոմեոսի հրամանով ընդարձակ ուղևորություններ կատարելով, ասպարեզներով չտփեցին մարդկանց բնակության տեղերը, մասամբ նաև ծովը և անբնակ վայրերը Այրեցյալ գոտուց մինչև Քեմյուռոն>>: Մեծ լեռ ասելով Մովսես Խորենացին նկատի է ունեցել Արարատ լեռը:

Հայաստանում երկրաշարժ է եղել նաև մեր թվականությունից աոաջ հինգերորդ դարում, որի մասին հիշատակում է հին աշխարհի ականավոր պատմիչ Ստրաբոնը:

Մեր թվականության 341 թվականին տեղի է ունեցել մի երկրաշարժ, որի մասին Եփրեմ էդեսացին գրել է. «Հայկական լեռներն սկզբում հեոանում էին իրարից և ապա նորից մոտենում սարսափելի աղմուկով, ըստ որում ժայթքում էր կրակ և ծուխ և ապա նորից վերականգնվեց նախկին դրությունը>>:

568՝ թվականի երկրաշարժից կործանվում է Երկրորդ Հայքի Արփսոս քաղաքը: 602—603 թվականներին ուժեղ երկրաշարժից կործանվեց Տարոնի Սուրբ Կարապետ վանքը: Այդ առթիվ պատմիչ Հովհաննես Մամիկոնյանը գրում է. «Այս թվին Սուրբ Կարապետը, որ Իննակնյա վանքի տեղում էր, քանդվեց, որովհետև սաստիկ երկրաշարժ եղավ, որի պատճաոով այն տները, որոնք նրա ներքին մասում էին, երկրաշարժից փլվեցին: Իսկ եկեղեցին, որի հիմքը գետնի վրա էր, շարժվեց և ճեղքվեց, ըստ որում Տարոնի իշխան Մուշեղը մեծ գանձեր տալով քարակոփներին՝ հրամայեց շինել>>: 735 թվականի հուլիսի 21 -ին աղետաբեր երկրաշարժ եղավ Հայոց ձորում, որը տևեց քառասուն օր: Մովսես Կաղանկատվացու պատմությունը շարունակող Դասխուրանցին այդ երկրաշարժի մասին այսպես է գրել. «Անասելի խավարը պատեց Մոզի շրջանը և 40 օր այդ վայրը շարժվեց: խորասույզ լինելով երկրի տակ ընկղմվեցին 10 հազար կենդանի մարդիկ, որի պատճառով այն Վայոց ձոր կոչվեց»:

800—802 թվականներին սաստիկ երկրաշարժ է տեղի ունեցել Կողատու լեոներում: Այդ մասին