Էջ:Collected works of Atrpet.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարևան հայ գյուղերը, որոնք ականատես էին եղել Թեմրանի քարուքանդ լինելուն, որի բնակիչների երեք քառորդ մասը արդեն ցրվել փչացել էին, մնացորդների էլ տղամարդիկը, ուժեղ թևերը պանդխտության մեջ տապկվում էին, որպեսզի կարողանան իրենց ընտանիքի հարկերն ու խարջերը տալ, ստրկությունից ազատվել և հայրենի հողերը գրավականից ազատել։ Բայց ի՜նչ կարող էին անել, ձիավորները, շեյխերն ու մոլլաները կրակով ու սրով էին սպառնում անզեն ու անտեր ժողովրդին՝ կնքելու և ստորագրելու արաբերեն տառերով խազմզված մեծ-մեծ թղթերի վրա։ Քղիի ղայմաղամը, Արզրումի մեջ Մամոյի հաշվով քեֆեր անող պոլսեցի թուլումբաջին, ամեն միշոց գործ դրեց հաջողեցնելու յուր բարեկամի մտադրությունը, որից պարբերաբար ստանում էր քսակների լիբը-լիքը ծրարներ։ Այսպիսի միջոցներով թեև մեծացան, ընդարձակվեցան Մամոյի իշխանության սահմանները, բայց բազմապատկվեցան նույնպես նրա կարիքները, այնպես որ նրա եկամուտները չէին ծածկում նրա պարտքերը, որոնք օրեցօր անսպասելի կերպով աճում էին և բարդվում։ Նա այնպիսի հռչակ ստացավ, որ ոչ միայն պարտավորված էր յուր հրամանները կատարողներին, իրեն շրջապատողներին կերակրելու, հագցնելու, ցանկությունները հագեցնելու մասին հոգալու, այլ նաև յուր հեռավոր ծանոթներին, Քղիի, Արզրումի և Կ. Պոլսի պաշտոնականներին, կրոնականներին, Շամի, Մեդինեի, Մեքքեի իսլամականության մեջ հեղինակություն ունեցող հոգևորականներին էլ նպաստներ հասցնել տարին մի քանի անգամ, որպեսզի յուր կրոնի մասին ունեցած եռանդը ցույց տա և նրանց պաշտպանությունից չզրկվի: Մոլի իսլամական ժողովըրդի մեջ մի հոգևորականի աննպաստ քարոզը կարող էր նրա վարկը գցել թե՛ ժողովրդի և թե՛ վարչության աչքում, իսկ այդպիսի դեպքում նա դատապարտված կլիներ դարձյալ մի հյուղում քաղցածության մատնվելու։ Այդ պատճառով ոչ միայն Արտաշի ցանած ու վարած արտերը, Աննմանի տնտեսած եղն ու պանիրը, խաշների հոտը, ձիերի իլխին չէին բավականացնում նրան, այլ նա, միացած