Էջ:Collection works of Sibil.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԻԿԻՆ ՏՅՈՒՍԱԲ ԻՐ ՍՐԱՀԻՆ ՄԵՋ

Մատաղ հասակիս ոսկեծաղիկ երազը եղած է տիկին Տյուսաբ: Իր համբավը,ղելացի,ուսյալ,գրագետ գրագետ կնոջ ճշմարիտ համբավը եռանդոտ պատկերներով կը լցներ երևակայությունս, և սակայն արդար երկչոտության մը չէին համարձակեր իրեն մոտենալ, սպասելով միշտ քիչ մը արժանի ըլլալու իրեն, և այդ բաղձանքիս չհասած մեկնեցա Պոլսեն:

Պիլեճիք էի,երբ իր առաջին երկը, Մայտան հրապարակվեցավ,և՝ անոր ընթերցումեն հմաայլված՝ հոդված մը նվիրեցի իրեն ճերիտեի Շարգիեի մեջ:

Ես սիրսծ եմ միշտ ռոմանտիքբգրականույուն,և, ինչ որ կ՚ուզեն ըսեն,կը մտածեմ թե կանանց մեծ մասին համար, գոնե իմ ճանչցածներւս,ռոմանտիքության մեջ է իրականությունը: Իրականության նորույթին սիրուն,մարդ չի կրնար իր նկարագին ու գրիչը խաթարել,և տիկին Տյուսաբ,որ մոր իգական սեռի մեջ բացառիկ դեմք մըն է,որքան իր տաղանդով, նունքան իռ կյանքով, զոր իր կենսագրությունը գրելու առթիվ ուսումնասիրած եմ, իր ոչ նոր գրականությամբ շատ ավելի իրական եզած է, քան անոնք որ բնապաշտ երեվալու ճիգերով ճշմարտությունը կը խեղաթյուրեն։

Տիկին Տյուսամբ, իդեալ կին մը, իդեալին հետապնդած է միշտ, ինք իր պատկերը որոշելով ամեն կողմ․պարտաճանաչ, ճշմարտապես ընկերասեր կինը, անձնվեր, գորովալից մայրը, արժանապատվության ախոյան ամուսինը և իր համայնքին