Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հույժ չըքնաղ, հըմայո՜ւն
Նարդիսոս պատանվույն
Պատկերիկդ անապակ,
Օ՜ նարգես անուշակ։
5
Երբ ժըպտիս լուռ այսպես՝
Սիրունիկ, գեղատես,
Եվ բուրես անարգել,
Կըրնա՞մ քեզ չի կորզել։
Տեսքդ աղվոր, գեղազարդ
10
Կընե սիրտն իմ զըվարթ
Լուրթ գույնիդ շառավիղն
Աչքերուս է խըտիղ։
Ձոնե քեզ վառ արփին
Իր նըշույլք առաջին,
15
Այգն ալ յուր արցունքներ
Ծոցդ հեղու զովաբեր։
Սյուքին հետ գիրկ ընդ գիրկ,
Երբ ժըմտիս չըքնա՜ղ, գի՜րգ,
Ներսս ամբողջ կը զարթնու
20
Տենչանքը սիրելո՜ւ։
Տենչա՜նքը ոսկեղեն,
Անուրջի մի հյուսկեն:
Որ օր մըն ալ, ավա՜ղ,
Պի՞տ թողնի քեզ պես վա՜ղ։
|
|