Jump to content

Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես Ձեզ տոկունություն կը մաղթեմ՝ նախապես լավ գիտնալով, որ խունացած այն շորին մեջ այդ կերպասին կարկտումն ավելի դժվար է, քան ուրիշ մը նորեն նոր ոստայնակելը։ Բայց ի սեր ազգին. տղաք պետք ունին փլատակներու վրա առողջ լռության և պետք ունին անկեղծ դաստիարակության մը՝ հեռու առերևույթ շպարումե։

Գալով իմ մասին, այլևս ոչինչ շունիմ մտատանջվելու, երբ գործս հրամանքնուդ ձեռքն անցյալս պիտի բարեխոս ըլլա միշտ։ Այսօր դեկտեմբերի ամսավճարս ահա (100 ֆրանք) ստացա, խորապես շնորհակալ եմ։ Սակայն չկրցա հասկնալ, թե ուղարկումը ինչու Վերապատվելի Հայր Աթանաս վարդապետին հանձնված էր․ ինչ որ է։ Միայն պիտի խնդրեմ, որ հունվարի հաշիվս, եթե կարելի է ամսույս գեթ մինչև վերջի կիսուն չհետաձգվի․ միակ փափաքս է անգամ մը դրամի այս խնդիրը իր բնականոն ճամբուն ձգել, որպեսզի (քանի որ հոս կանխիկ վճարումով լոկ կարելի է ապրիլ) անպատեհություներու չհանդիպիմ միշտ։ Ձեր մատակարարական տագնապներուն անտարբեր չեմ․ Ձեր գրությունը կը վստահեցնե, թե «ի վերայ աւերակաց թագաւորեք» շնորհիվ Հայր Ստեփան վարդապետի: Այս գիտեմ. անոր համար սրտիս կը դպչի Ձեզ պատճառած այս ակամա նեղությունս, զոր հուսամ կը ներեք։

Մնամ ջերմ համակրանքով և հարգանքով

Ձերդ խոնարհ
Դ. Վարուժան

Հ․ Գ. — Համալսարանին խնդրագիր մը տված էի, որպեսզի 250 ֆրանք տարեթոշակեն ազատ ըլլամ. ինձ նախագահ են պատասխան մը եկավ, թե խնդիրքս չէ ընդունած, ահա այդ նամակն է որ նախորդ տեսչին ուղարկած էի՝ խնդրելով, որ հետո ինձ դարձնե: Արդ քովս է։ Վերջերս գուցե համալսարանը ինձ ուրիշ թուղթ մուղարկե և այդ գումարը պահանջե․ զայն կը միացնեմ նախագահին նույն նամակին և կուղարկեմ Ձեզ։

Նույն