Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
90
Թող, թեղերուն մեջ, ուտե եզըդ գարի՞ն
Աստղերու պես։ Իսկ դուն, Աստվածրդ զըվարթ,
Աստվածըդ գեր, վարդերես,
Ա՞ռ դաշխուրանդ, ըմպե՜ արյունը աշնան։
Աղբյուրին քով ես քեզի
95
Մատրովակեմ թող գինի՜,
Մատըռվակեմ թող բոցե՛ր,
Ծիծաղե՜, ո՛ Վանատուր,
Ո՜ Վանատուր, կաքավե՜.
Զի այգիեն տերևաթափ՝ կերևան
100
Հավերժհարսերն, երկայնքն ի վեր ցանկերուն,
Եվ աղջիկներ, նուռ լեցուցած գոգերնին,
Դեպի մեհյանըդ կ՛երթան.
Զի դուն անմահ ես՝ դիքերեն վերջ մեռած՝
Օվկիաններու աղին պես,
105
Զի տաղտկալի ձըմրան մեջ,
Հայրենական օճախներուն քով խաղաղ,
Ամեն կիթառ քե՜զ կերգե։
|
|