(Պարսից զորքերը, մի մարդ կենդանի չթողնելով, սպանում է Ապական Վսեմականին իր զորքի հետ միասին։ Միայն չարագործ Մերուժանն է փախչում։
Գլուխ ԼԵ
ԶԻԿ ՊԱՏՎԻՐԱԿԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻՑ ՄԵԾ ԶՈՐՔՈՎ
ՈԻՂԱՐԿՎԵՑ ՀԱՅՈՑ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԱՌԱՋԻՆՆԵՐԻ
ՆՄԱՆ ԿՈՏՈՐՎԵՑ:
Սրանից հետո Պարսից Շապուհ թագավորը իր Զիկ պատվիրակապետին արձակեց Հայաստան պատերազմի, և նրանց առաջնորդ նշանակեց Մերուժանին։ Նրանց ձեռքի տակ գումարում է մեծ գունդ, ծովի ավազի բազմությամբ։ Նրանք գալիս հասնում են Հայոց աշխարհը։ Նրանց դեմ է դուրս դալիս Հայոց Վասակ զորավարը. Զիկ պատվիրակապետին սպանում է, զորքերի կեսը կոտորում է, մյուս կեսը առաջը գցելով փախուստի է մատնում։ Բայց այս անգամ էլ չկարողացան բռնել Մերուժանին։
Գլուխ ԼԶ
ՍՈԻՐԵՆ ՊԱՐՍԻԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԶԻԿԻՑ ՀԵՏՈ ՆՈՒՅՆՊԵՍ ԵԿԱՎ
ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈԻ ԵՎ ՎԱՍԱԿԻ ՁԵՌՔՆ ԱՆՑՆԵԼՈՎ ԶՈՐՔԵՐԻ
ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԿՈՏՈՐՎԵՑ:
Զիկի մահից հետո Սուրեն պարսիկը Պարսից Շապուհ թագավորի կողմից եկավ վաթսուն բյուրով Հայոց Արշակ թագավորի դեմ պատերազմելու, և առաջնորդ ուներ Մերուժանին։ Ապա Հայոց Վասակ սպարապետը հավաքեց նախարարների բոլոր զորքերը և գիշերով հետիոտն հարձակվեց Պարսից ամրացած բանակի վրա սրերով զինված տասը հազար ընտիր մարդկանցով։ Ամբողջ Պարսից զորքն առհասարակ կոտորեցին, ոչնչացրին, ձերբակալեցին Սուրեն