Jump to content

Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեզ համար, ինչպես որ քեզ հաճելի է։ Եթե նեղությունները մեզ օգտակար են, հաճախակի դարձրու, և եթե հաճեչի է քեզ ողորմությունը, շնորհիր մեզ։

Ինչպես որ տիրոջ կամքը երկնքում է, այնպես էլ թող կատարի: Եվ ինչ գավազանով էլ կամենաս մեզ խրատել, միշտ քո ձեռքում ենք։ Քավիր, տե՛ր, քո ծառաների այս անօրինությունները, մեղքերն ու հանցանքները։ Որովհետև ո՞վ է այն մարդը, որ քո հանդեպ հանցանք կամ մեղք չի գործում, ոչ ոք երկրի վրա արդար չէ, ո՛չ մեկը։ Դու ես միայն, որ առանց մեղքերի ես, և արդարությունը միայն քոնն է, դու մեզ ռչնչից ստեղծեցիր ու մեզ այս կենդանությանը արժանացրիր և մեզ ցույց ավիր կյանքի ու փրկության ճանապարհները և հողեղեններիս այսպես իմաստուն ու խոսուն ստեղծեցիր։ Եվ դարձար մեր փրկանքը, որպեսզի անմահության վիճակին հասցնես մեզ։ Հիշի՛ր քո եկեղեցին, որ քո սուրբ արյունով ստացար, և քեզ նվիրվածները շների ձեռքը մի՛ մատնիր. ամեն ժամանակ դու ողորմած ես, քո սրտմտությունն ու բարկությունը քո ուխտից հեռացրո՛ւ և փրկի՛ր քո եկեղեցին, տե՛ր աստված մեր»։

Այսպես, լեռան վրա կանգնած, այս և սրանց նման և էլ ավելի բաներ խոսեց (Ներսեսը), մինչ թագավորի հետ կանգնած էր լեռան վրա. բազմաթիվ ու տեսակ-տեսակ աղոթքներ էր անում մինչև երեկո՝ արեգակի մայր մտնելը, մինչև կռիվը վերջացավ։

Իսկ պատերազմի մեջ աստծու օգնությունը հասնում է հույներին, և հաղթություն է շնորհվում Հայկական գնդին։ Պարսից գնդերը պարտություն կրեցին, փախուստի դիմեցին և ցրվեցին, սփռվեցին դաշտերում, լեռների կատարներին, խորերում և ձորերում։ Նրանց հետամուտ էին լինում Հունաց և Հայոց զորքերը, հասնում կոտորում էին մեծ և փոքր առհասարակ. շատերից քչերը, որոնք լավ ձիեր ունեին, կարողացան փախչել։ Փախստականների ետևից էին ընկնում Հայոց զորքերը և շատերին կոտորում էին ճանապարհին, և այսպիսով Պարսից զորքերին հալածում էին մինչև Ատրպատական, Հայաստանի սահմանները։

Իսկ Մուշեղ Հայոց սպարապետը չարաչար կոտորում է